Հեղինակներ՝ Մերի Քոչարյան
Գրիգոր Կյոկչյան
Նարինե Զարիֆյան

Ես դասերն ավարտեցի արագ-արագ,
Որ խաղամ… համակարգիչն իմ ու՞ր տարաք,
Չէ՛, չասեք, որ ժամանակ արդեն չունեմ,
Որ պիտի երեկոյան իննին քնեմ,
Պետք է շուտ արթնանամ, դպրոցից չուշանամ,
Որ քնած չմնամ, որ հանկարծ ուսուցիչն ինձ վրա չբարկանա:

Ախ, էլի՝ չի կարելի,
Լսվեց հեռվից բարձր ձայնը մայրիկի,
Էլի՝ չի կարելի,
Ես լսեցի բարձր ձայնը հայրիկի:

Անդադար իմ սենյակում լսում եմ ռոք.
Ձանձրալի են մանկական երգերն իրոք,
Բայց մայրիկս ամեն օր ասում է ինձ,
Բողոքում է հարևանը աղմուկից:
Վերջապես հասկացեք՝ ես արդեն մեծ եմ,
Ինձ թողեք որոշեմ ու անեմ ինքս ինձ ամեն ինչ, այն, ինչ կուզեմ:

Բայց էլի՝ չի կարելի,
Լսվեց հեռվից բարձր ձայնը մայրիկի,
Էլի՝ չի կարելի,
Ես լսեցի բարձր ձայնը հայրիկի:
Միթե բարդ է հասկանալ՝
Ես ուզում եմ մեծանալ, անկախ դառնալ:

Ախ, էլի՝ չի կարելի,
Լսվեց հեռվից բարձր ձայնը մայրիկի,
Էլի ՝ չի կարելի,
Ես լսեցի բարձր ձայնը հայրիկի:

Երգը ներկայացվելու է Մանկական Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան նախընտրական փուլում:

2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

2 + 4 =