facebook

ՄԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ – ՄԵԿ ՕՐ ՈՒ ԿԵՍ


Վերջ, այլևս չեմ ուզում անունը քո լսել:
Վերջ, այլևս չեմ ուզում զանգիդ պատասխանել:
Չեմ մտնի facebook, որ չտեսնեմ նամակը քո:
Բակ մեր էլ չգաս՝ այլևս փակ է մուտքը քո:

Դու նեղացրել ես ինձ
Ու չեմ ների քեզ էլ ոչինչ:
Լավ չեմ հասկանում,
Ինչու մտքիցս չես գնում,
Բայց…

Թող քամին բերի անունս քեզ ու միայն քեզ:
Երգն իմ այս հուշում է, որ սպասում եմ քեզ:
Կժպտան աչքերը, երբ իրար մենք հանդիպենք,
Կարթնանան գույները, երբ իրար տեսնենք:

Բայց մեկ օր ու կես է, որ հանգիստ ես ինձ թողել:
Ու չեմ հասկանում, ինչպես ես համբերել:
Ո՞ւր ես, ի՞նչ ես, ո՞նց ես… ոչ մի լուր քեզնից չունեմ..
Նույնիսկ երկու տող sms-ով ինձ չես գրել:

Թող քամին բերի անունս քեզ ու միայն քեզ:
Երգն իմ այս հուշում է, որ սպասում եմ քեզ:
Կժպտան աչքերը, երբ իրար մենք հանդիպենք,
Կարթնանան գույները, երբ իրար տեսնենք:

Մեկնաբանություններ

ՄԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ – ՄԵԿ ՕՐ ՈՒ ԿԵՍ