ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐ. ՎԵՐՋԻՆ ՄԱՍԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ


Հարրի ՓոթերՇտապում ենք  ուրախացնել  և մի փոքր էլ տխրեցնել Հարրի  Փոթերի երկրպագուներին: Ձեր  սիրելի  հերոսի ու նրա ընկերների հերթական արկածները  արդեն  կարող  եք  տեսնել  նոր  ֆիլմում` «Հարրի  Փոթերը  և  մահվան  պարգևները. Մաս 2»: Սակայն այս նոր ֆիլմը, ցավոք, նաև ազդարարում է Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի ավարտը: Երբ ֆիլմի ռեժիսոր Դևիդ Յեյցը որոշեց Ջոան Ռոուլինգի վերջին գիրքը բաժանել երկու մասի և նկարահանել երկու ֆիլմ, Հարրի Փոթերի երկրպագուները սկսեցին բողոքել:

Բայց փոխարենը ռեժիսորը նրանց պարգևեց ֆիլմաշարի հրաշալի վերջաբան՝ նկարահանված 3D տարբերակով: Ֆիլմի  համաշխարհային  նորամուտը  տեղի  է  ունեցել  հուլիսի  7-ին` Անգիայում: Այն չափազանց ջերմ ընդունելություն է գտել ողջ աշխարհում: Եվ երկրպագուները, և ֆիլմի դերասանները չեն կարողանում պատկերացնել, որ սա լինելու է վերջին ֆիլմը և փորձում են Հարրի Փոթեր գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին ամեն կերպ համոզել շարունակել այս ֆանտաստիկ հեքիաթը:

Օրեր առաջ տեղի ունեցավ ֆիլմի նաև հայաստանյան նորամուտը: Այնպես որ, կարող եք շտապել ձեր վերջին հանդիպմանը Հարրի Փոթերի հետ: Մաղթում  եմ  ձեզ  հաճելի  դիտում:

   Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։