ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ 2015

Հարգելի թռչնասերներ,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել  2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը: Այս տարվա մասնակիցներն են Ներկարարը, Սև մանգաղաթևը, Սև կեռնեխը, Գիշանգղը և Տնային բվիկը:

Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով http://aspbirds.org/hy/ կայք, լրացնել նորությանը կցված հարցաթերթիկը և ուղարկել այն armbirds@yahoo.com էլ. հասցեին:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

3 մեկնաբանություն

  1. Նորա

    Բարև իմ սիռելի Մոծակ: Ես Նորան եմ: Ես 10 տարեկան եմ: Սովորւմ եմ համառ 125դպրոցում: Խնդրում եմ, որ 2015թվականի թռչուն ճանաչվի՝ ներկարարը:
    Քո լավ ընկեր Նորա:

  2. Qristine

    ես չկարողացա եթե տվյալնեռս ուղարկեմ դուք կարող եք քվեարկել

    ուզում եմ հաղթի ներկարարը

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի