ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ – ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (1972 – 1992) – Արցախյան ազատամարտի հերոս:

Հարություն Աբրահամյանը 1992 թվականի հուլիս – օգոստոս ամիսներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան – Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Հարություն Աբրահամյանը և ևս 11 ազատամարտիկներ 1992 թ. օգոստոսի 8-ին, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են։

Հետմահու պարգևատվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Ճանաչենք մեր հերոսներին:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։