ՄՈՒԼՏՖԻԼՄ – ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ


sekretnaja-sluzhba-santa-klausa-afisha
Ամանորյա տոները ավարտվեցին, բայց տոնական տրամադրությունը դեռ մեզ հետ է, չէ՞: Հանգստյան օրերին ընդառաջ քեզ համար ուրախ անակնկալ եմ պատրաստել: Միասին կշարունակենք ամանորյա հրաշքի մասին երազել՝ դիտելով այս ուրախ ու անչափ բարի մուլտֆիլմը: Մուլտֆիլմը կոչվում է «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»: Նկարահանվել է 2011 թվականին Անգլիայի և ԱՄՆ-ի մուլտիպլիկատորների կողմից: Իսկ սյուժեն ահա թե ինչի մասին է…

arthur-christmas

Սանտա Կլաուսի հրաշք-գործարանում այլևս եղջերուներ ու սահնակներ չկան, հիմա Սանտան հատուկ թռչող սարք ունի, նրա կախարդական էլֆերը նույնպես ժամանակակից տեխնոլոգիական նվաճումներից են օգտվում: Սթիվը Սանտայի ավագ որդին ու իրավահաջորդն է, նա ղեկավարում է Սանտայի բոլոր գործերը, իսկ կրտսեր որդու՝ Արթուրի հետ ոչ ոք մեծ հույսեր չի կապում. նա պարզապես տեսակավորում է Սանտային ուղղված նամակները: Եվ մի օր Արթուրի ձեռքում հայտնվում է փոքրիկ մի աղջկա՝ Գլենի նամակը, ով մնացել էր առանց նվերի առաքման ծառայության մեղքով: Արթուրը որոշում է անցնել գործի և թույլ չտալ, որ փոքրիկ աղջիկը դադարի հավատալ հրաշքների:

Իսկ մնացածն արդեն չեմ պատմի: Կդիտես մուլտֆիլմը ու անպայման կհայտնես կարծիքդ: Անհամբեր կսպասեմ: Հուսով եմ, որ քեզ էլ մուլտֆիլմը դուր կգա այնքան, որքան ինձ…

Մեկնաբանություններ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

log in

reset password

Back to
log in