ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ. ԹՂԹԵ ՊԱՐՈՒՅՐԸ ՄՈՄԻ ՎՐԱ


Ահա մի շատ հետաքրքիր գիտական փորձ ձեզ համար՝ «Պարզ գիտություն» գրքից: Փորձը կապված է օդի տաքացման հետ: Փորձի համար անհրաժեշտ է թուղթ, մկրատ, կրակվառիչ, կպչուն ժապավեն, մատիտ, երկար ու բարակ փայտիկ, մոմ, ասեղ, ապակյա բաժակ, ինչպես նաև շաքարավազ կամ աղ:

Թե ինչպես և ինչ հերթականությամբ է պետք օգտագործել նշված բաղադրիչներն ու գործիքները, կարող ես տեսնել հոլովակի մեջ, իսկ ես փորձեմ բացատրել փորձի գաղտնիքը:

Մոմի կրակից օդը տաքանում է: Եվ քանի որ տաք օդը ավելի թեթև է, քան սենյակի ավելի սառը օդը, այն սկսում է բարձրանալ վերև: Առաջանում է օդի հոսանք, որի պատճառով էլ թղթե պարույրը սկսում է պտտվել օձի նման:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։