ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1. Հերթով բացվող ամեն էջում
Շատ գիտելիք դու կգտնես,
Ամեն անցնող տարվա վերջում
Գրադարան այն կհանձնես:
2. Կտոր, թելեր, թուղթ թե տեսնի,
Կկտրատի, կմասնատի:
3. Խորամանկ է հեքիաթներում,
Ում հանդիպում, անվերջ խաբում:
4. Ծնվում է ցամաքում,
Ապրում է օդում,
Ձայն է հանում ու թռչում,
Ոչ կենդանի է, ոչ թռչուն:
5. Ով է տեսել այսպես թռչուն,
Թևեր ունի, բայց չի թռչում:
6. Պարանի պես երկար է,
Ձկների բնակավայր է,
Գնում է առանց դադարի,
Գարունն եկավ, կվարարի:
7. Աքլորի գործն ինքն է անում,
Առավոտյան վաղ արթնացնում:
8. Ծաղիկների թագուհին է,
Եվ շատ սիրուն, և փշոտ է:
9. Տանը դրված այդ արկղիկում
Լիքը մարդ է տեղավորվում,
Մեկը երգում, մեկը պարում,
Մյուսը թարմ լուրեր է կարդում:
10. Օդում կախված հսկա բամբակ,
Փափուկ, սիրուն ու սպիտակ:
Ընկերներով թե հավաքվեն,
Վարար անձրև մեզ կբերեն:
11. Երկնքում անթիվ, անհամար են,
Փայլուն, բարձր ու անմար են:
12. Այդքան երկիր մի թղթում
Տեսնես ոնց է տեղավորվում:
13. Իրար կպած երկու պատուհան
Իրերն ավելի պարզ ցույց կտան:
14. Տիկ-տակ, տիկ-տակ, չեն հոգնում,
Գնում-գնում, կանգ չեն առնում:
15. Ողջ երկնքում նա միակն է,
Դեղին, կլոր, սկավառակ է:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ: դասագիրք, մկրատ, աղվես, ինքնաթիռ, ջայլամ, գետ, զարթուցիչ, վարդ, հեռուստացույց, ամպ, աստղեր, քարտեզ, ակնոց, ժամացույցի սլաքներ, արեգակ:
Էջը վարում է Մարիաննա Ասրյանը
































es uzum em ays kayqum hanelukner grel
barev zez mocak xndrumem inz buyseri masin mi poqr bard hanelukner arajarkeq mijocarman hamar:)
i mijialoc im dur@ ekele zer amen mi hanelukner@
es shat djgohem zer charayutyunich qani vor es zez banei xndrel
Հարգելի Արտակ, Ձեր խնդրանքը մենք հաշվի ենք առել: Կայքում շուտով կլինեն հանելուկներ նաև բույսերի մասին:
isk duq inz or@ kaseq inz anrajeste ays 2 orva @ntachqum:Sireli mochak qani vor duq ushachrechik patasxan@ dra hamar es djgohechi knereq
Հարգելի Արտակ, շնորհակալություն համբերատար սպասելու համար: Բույսերի, ծառերի ու ծաղիկների մասին հանելուկներ կարող եք գտնել ահա այս հղումով՝ http://goo.gl/2Q1SM
mocak es zezanic shan shnorakalem
bravo es shat uraxdaca
super