facebook

ԱՍՈՒՅԹՆԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Լավ ապրելու համար հարկավոր է լավ աշխատել,  ոտքերի վրա ամուր կանգնելու համար հարկավոր է շատ իմանալ։

Մ. Գորկի

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Մ. Գորկի

Մարդ որքան ավելի շատ է իմանում, այնքան նա ավելի ուժեղ է:

Մ. Գորկի

Քաղաքակրթության պատմությունը կարելի է արտահայտել վեց բառով. ինչքան շատ գիտես, այնքան շատ կարող ես։         

է. Աքու

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ:

Դ. Ի. Պիսար

Այն բանի իմացությունը, թե ինչպիսին պետք է լինի իրերի վիճակը, բնութագրում է խելացի մարդուն, այն բանի իմացությունը, թե ինչպիսին է իրերի վիճակն իրականում, բնութագրում է փորձառու մարդուն։ իսկ այն բանի իմացությունը, թե ինչպես դրանք փոխել դեպի լավը, բնութագրում է  հանճարեղ մարդուն։

Դ. Դիդրո

Մեր գործն է` սովորել ու սովորել, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են, և ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է:    

Ա. Պ. Չեխով

Հարկավոր են խելացի, կրթված մարդիկ: Լավագույն կյանքին մարդկության մոտենալուն համեմատ այդ մարդկանց թիվը կմեծանա, մինչև որ նրանք կազմեն մեծամասնություն:

Ա. Պ. Չեխով

Ամենահամարձակ մարդը վախկոտ է դառնում, երբ նա չունի հաստատուն հայացքներ:

Է. Դելակրուա

Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ։

Ռուդաքի

Մարդուն ապացուցել գիտելիքների անհրաժեշտությունը՝ միևնույնն է, թե նրան համոզել տեսողության օգտակարության մեջ:

Մ. Գորկի

Հոգին ենթակա է նույն օրենքին, ինչ և մարմինը. առանց մշտական սննդի անհնար է գոյություն ունենալ։

Լ. Վովենարգ

Այն, ինչ մենք գիտենք՝ սահմանափակ է, իսկ այն, ինչ մենք չգիտենք,  անվերջանա լի է:

Պ. Լապլաս

Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի է հասկանալ, այլապես նա չէր սկսի մտորել նրա մասին։

Յ. Գյոթե

Կյանքի ամբողջ իմաստը ոչ հայտնին անընդհատ նվաճելու մեջ է, ավելի շատ իմանալու հավերժական ջանքերի մեջ։

է. Զոլա

Անգիտությունը դժբախտություններից փրկվելու վատ միջոց է։

Սենեկա

Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրանում մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց:

Ֆ. Նանսեն

Մեկնաբանություններ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in