HAND MADE ԱԿՎԱՐԻՈՒՄ


Մայրիկը թույլ չի՞ տալիս ձկնիկներ պահել ակվարիումի մեջ: Հոգ չէ: Միասին կարող ենք ահա այսպիսի ակվարիում պատրաստել և մեջը տեղավորել ոչ միայն hand made ձկներ, այլև խեցգետին, խխունջ և հազար ու մի այլ ծովային կենդանիներ: Կարծում եմ այս տարբերակին մայրիկը դեմ չի լինի:

Պատրաստելու համար քեզ անհրաժեշտ կլինեն ստվարաթղթե արկղ, կպչուն ժապավեն, մկրատ, գունավոր թղթեր, ստվարաթուղթ, մարկերներ, թել, կոճակներ:

Արկղը կտրատիր այնպես, ինչպես նկարում է պատկերված և կպչուն ժապավենով ամրացրու պատին: Գունավոր թղթերի վրա նկարիր քո նախընտրած կենդանիներին և կտրիր եզրագծով: Նույն եզրագծով կտրիր նաև հատվածներ ստվարաթղթից և սոսձիր գունավոր թղթերից կտրած համապատասխան հատվածներին: Մարկերի օգնությամբ էլ կարող ես կենդանություն հաղորդել նրանց՝ նկարելով աչքեր, բերան ու նախշեր:

Կենդանիների ձևվածքների վերևի մասում անցքեր բաց արա և անցկացրու թելը: Ապա անցքեր բաց արա ակվարիումի վերևի մասում և թելերը կախիր ներքև: Որպեսզի կենդանիները չընկնեն, թելի մյուս ծայրին, որը մնացել էր ակվարիումի գագաթին, կոճակներ ամրացրու: Ահա այսքանը: Դե՜, քեզ հաջողություն: Պատրաստելու դեպքում չմոռանաս ինձ ուղարկել աշխատանքիդ լուսանկարը:

Մեկնաբանություններ

HAND MADE ԱԿՎԱՐԻՈՒՄ

log in

reset password

Back to
log in