ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ


Սեպտեմբերի 1-ին կարելի է ասել բան-չմնաց և երևի հիմա մայրիկներն ու երեխաները այս ու այն կողմ են վազվզում ամենակարևոր օրվա հագուստն ընտրելու համար: Եթե երեխան սովորելու է այնպիսի դպրոցում, որտեղ դպրոցական համազգեստ է ընդունված, ապա գործը հեշտանում է: Սակայն այդպիսի համազգեստ ոչ բոլոր դպրոցներում են կրում: Այս դեպքում արդեն հարկավոր է ինքնուրույն գլուխ հանել: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ լուծել նաև այս խնդիրը:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ

F21-School-uniform-2Ճշտեք, թե ինչ ոճ է ընդունված Ձեր երեխայի դպրոցում: Որոշ դպրոցներում միայն խիստ ոճն է ընդունված, որոշ դպրոցներում կա գունային սահմանափակում: Իսկ շատ դպրոցներ էլ բավական ազատ են թողնում մայրիկներին ու երեխաներին՝ թույլ տալով անգամ ջինսերը:

Դպրոցի պահանջները հաշվի առնելուց բացի հարկավոր է նաև նկատի ունենալ փոքրիկի պահանջներն ու ցանկությունները, իհարկե, խելամիտ սահմաններում: Չէ՞ որ երեխայի տրամադրությունն էլ կարող է փչանալ հագուստից: Առաջին անգամ դպրոց գնալը առանց այդ էլ մեծ սթրես է նրա համար: Եվ ուրեմն, հագուստը հնարավորինս պետք է լինի նրա ճաշակով և նրան հարմարավետության զգացողություն պարգևի:

F21-School-uniform-3Դպրոցական հագուստը պետք է լինի որակյալ: Ընտրեք բնական բաղադրիչներից հագուստ՝ սինթետիկայի փոքր հավելումներով: Դրա շնորհիվ հագուստը քիչ կծռմռվի ու երկար կծառայի երեխային:

Փորձեք ստեղծագործել: Դուրս եկեք ստանդարտներից՝ հավատարիմ մնալով հիմնական պահանջներին: Կիսաշրջազգեստը փոխարինեք սարաֆանով, կոստյումը՝ տաք բլուզով, վերնաշապիկը՝ սպիտակ վզով շապիկով:

Մեկ սեզոնի համար գնեք մի քանի հագուստ: Նախ երեխան կարող է հոգնել ամեն օր նույն հագուստը կրելուց, և հետո այն կարող է կեղտոտվել ամենաանհարմար պահին և լավ կլինի, որ միշտ պահեստային տարբերակ ունենաք:

F21-School-uniform-5Եթե դպրոցում գունային սահմանափակումներ չկան, ապա կարող եք ընտրել բաց, ոչ վառ գույնի հագուստ՝ միաժամանակ խուսափելով սև-սպիտակ համադրությունից: Հրաշալի ընտրություն կլինեն կանաչը, մոխրագույնը, կապույտը, շոկոլադի գույնը, բաց պաստելային երանգները:

Իսկ եթե այնուամենայնիվ դպրոցի պահանջները խիստ են, կարող եք յուրօրինակ աքսեսուարներ ընտրել, որոնք Ձեր երեխային ինքնատիպ տեսք կհաղորդեն: Փողկապը, վզկապը, գոտին, մազակալը, գունավոր զուգագուլպաները. թվում է՝ այս ամենը մանրուք է, բայց հաճելի մանրուք, որ անկասկած ինքնատիպություն կհաղորդի Ձեր փոքրիկի ոճին:

282bf2acc7e8267caf934a2a57b1767f_bestԻնչ վերաբերում է կոշիկին, ապա երեխան չպետք է առաջին անգամ կրի այն հենց սեպտեմբերի 1-ին: Թող նախապես մի քանի անգամ կրի դրանք, որպեսզի այդ կարևոր օրը երեխան ցավից լաց չլինի, չէ՞ որ նոր կորշիկները գրեթե միշտ ցավեցնում են, հատկապես առաջին օրը:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ

Պետք չէ ընտրել շատ վառ գույներ, դա կշեղի թե Ձեր երեխային, թե նրա դասընկերներին:

Պետք չէ չարաշահել նաև դեկորացիաները, զարդերը, ժապավենները:

Պետք չէ ընտրել գեղեցիկ, բայց անհարմար հագուստ: Այդ դեպքում Ձեր ջանքերն իզուր կլինեն:

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

log in

reset password

Back to
log in