facebook

ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ – ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ (Ղ-Ֆ)


Երեխայի անունը նրա կյանքի առաջին այցեքարտն է՝ իր անվան: Այն անունը, որով կանվանեք ձեր փոքրիկին, իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը նրա հանդեպ: Անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:

Ահա տղաների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ղ-ից մինչև Ֆ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Ցանկի առաջին մասը կարդացեք այստեղ: Աղջիկների անուններին կարող եք ծանոթանալ այս և այս էջում

ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

 Ղ

Ղևոնդ – առյուծ (հունարեն Leontios անունից)

Ղուկաս – հարություն (հունարեն Loukas անունն է)

Մ

Մամիկոն – Հայոց հին նախարարական տոհմանունից է

Մանվել – Աստված մեզ հետ (եբրայերեն)

Մարատ – Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է

Մարգար – հայերեն մարգարե բառից

Մարկոս – փայլուն, ողորկ (եբրայերեն)

Մարտին – ռազմատենչ, մարտական  (լատիներեն)

Մաքսիմ – մեծ, խոշոր (լատիներեն)

Միհրան – արևային, արևի պարգև (պարսկերեն)

Մինաս – ահեղ (լատիներեն), լուսին (հունարեն)

Միքայել – զորություն Աստծո (եբրայերեն)

Մխիթար – հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից

Մհեր – արևային, տարածվել է «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով

Մովսես – ըստ Աստվածաշնչի նշանակում է «ջրից հանած»

Մուշեղ – գերազանց (հին հայերեն)

Մուրադ – իղձ, փափագ (արաբերեն)

Յ

Յուրի – հողագործ (հունարեն georgios բառից)

Ն

Նաիրի – Հայաստան երկրի նախապատմական անունն է

Նարեկ – հայերը «Նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:

Նշան – նշանավոր,  երևելի (հայերեն)

Նոյ – հանգիստ (եբրայերեն)

Նորայր – հայերեն Նոր և այր (տղամարդ) բառերից

Շ

Շահեն – բազե (պահլավերեն)

Պ

Պարթև – հաղթանդամ, հսկա (հայերեն)

Պարույր – շրջան, պտույտ (հայերեն)

Պետրոս – քար, վեմ (հունարեն)

Ջ

Ջիվան – երիտասարդ, ջահել (պարսկերեն)

Ռ

Ռազմիկ – կռվող,  մարտիկ (հայերեն)

Ռաֆայել – բժշկություն Աստծո (եբրայերեն)

Ռոբերտ – չխամրող փառք (հին գերմաներեն)

Ռոման – հռոմեացի (լատիներեն)

Ռուբեն – որդետես (եբրայերեն)

Ռուդոլֆ – կարմիր գայլ (գերմաներեն)

Ս

Սահակ – խնդություն (եբրայերեն)

Սամվել – տուրք Աստծու (եբրայերեն)

Սարգիս –  ասորական Sargis  անունից

Սասուն – հայկական Սասուն գավառի անունից

Սեյրան – զվարճավայր, զբոսատեղի (թուրքերեն)

Սևակ – սև աչքեր ունեցող (հայերեն)

Սերգեյ – բարձր, արժանավոր (ռուսերեն)

Սմբատ -եբրայական Շմբատ անունից

Սպարտակ – լատինական Spartacus անունից է, հին Հռոմի ապստամբ ստրուկների առաջնորդի անունն է

Ստեփան – պսակ (հունարեն)

Սուրեն – ուժեղ (զենդերեն)

Սուքիաս – հանդարտ, խաղաղ (հունարեն)

Վ

Վազգեն – գորտ (զենդերեն)

Վախթանգ – պարսկերեն

Վահագն – կրակ տարածող: Հայկական դիցաբանության մեջ Վահագնը ամպրոպի աստվածն էր:

Վահան – պաշտպան (հայերեն)

Վահե – վեհ, լավագույն

Վահրամ – գարուն (պահլավերեն)

Վաչե – ձագուկ (պարսկերեն)

Վիգեն – հաղթանակ (լատիներեն)

Վիկտոր – հաղթող (լատիներեն)

Վլադիմիր – աշխարհակալ, ժողովրդի տեր (ռուսերեն)

Տ

Տարոն – գավառ Մեծ Հայքում

Տիգրան – բռնկուն (հին հունարեն)

Տրդատ – պահլավերեն Tirdat անունից, որ նշանակում է «տուր Աստծո տվածը»

Ր

Րաֆֆի – վսեմ,  ականավոր (արաբերեն)

Ց

Ցոլակ – փայլուն աչքեր ունեցող (հայերեն)

Փ

Փայլակ – կայծակի փայլատակում (հայերեն)

Օ

Օլեգ – լուսավոր, արևային, պայծառ  (հին պարսկերեն)

Ֆ

Ֆելիքս – երջանիկ (լատիներեն)

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ – ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ (Ղ-Ֆ)

log in

reset password

Back to
log in