Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵԶ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

Գտնված երազ մուլտֆիլմում զարմանալի քիչ են խոսակցությունները, չկա նաև հեղինակային խոսք: Փոքրիկ երկխոսությունները, սակայն, այնքան պարզ ու միաժամանակ տպավորիչ են, որ մեկ անգամ Գտնված երազ մուլտֆիլմը դիտողն այլևս չի մոռանում:

******

– Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
-Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
-Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
-Իսկ դու՞:
-Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
-Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

******

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
-Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
-Ե՞ս: Աղջիկ:
-Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
-Այդ ես եմ:
-Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
-Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
-Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
-Ինձ օգնեցին թիթեռնիկները:
-Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

******

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
-Սա ի՞նչ է:
-Սա՞: Նկար:
-Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա: Որորվհետև այս նկարում գիշեր է:
-Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
-Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
-Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

*****

 -Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
– Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

*****

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի