WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

ՀԵՔԻԱԹ - ԳԱՐՈՒՆԸ ԵՍ ԵՄ

ՀԵՔԻԱԹ – ԳԱՐՈՒՆԸ ԵՍ ԵՄ

Աշուն էր… Բայց ոչ թե ոսկեհեր ու դեղնազօծ, այլ ցրտաշունչ աշուն: Փչում էր սառը քամին, օդում պարում էին վերջին տերևները: Ողջ բնությունը ցրտից դողում էր: Եվ ահա մի երեկո սկսեց ձյուն տեղալ,  փափուկ ու ճերմակ: Առավոտյան արդեն ոչ ոք չէր մրսում: Բոլորը ծածկվել էին ձյան տաքուկ վերմակով և շատ երջանիկ էին:

Տաք վերմակով էին ծածկվել նաև բոլոր ծաղիկները: Մայր հողը գրկել էր նրանց  և հեքիաթներ էր պատմում: Նրա պատմած բոլոր հեքիաթները գարնան մասին էին: Ամեն երեկո, երբ մայր հողը վերջացնում էր իր հեքիաթը, բոլորը քնում էին` երազելով գարնան մասին: Նրանք այլևս չէին ցանկանում մնալ հողի տակ: Ամբողջ օրը վիճում էին, թե ով պետք է առաջինը դիմավորի գարունը և այդ մասին ավետի ողջ բնությանն ու մարդկանց: Յուրաքանչյուրը ցանկանում էր ինքն ավետել գարնան գալուստը:  Բայց հենց որ փորձում էին դուրս գալ հողի տակից, զգում էին քամու սառը շունչն ու նորից ետ էին վերադառնում:

Ամենաանհամբերը մի փոքրիկ քնքուշ ծաղիկ էր կարճ ոտքով, որը երբեք գարուն չէր տեսել: Նա ոչ միայն ամենաանհամբերն էր, այլև ամենահամարձակը: Եվ մի օր էլ, ճեղքելով մայր հողը, նա դուրս եկավ գարնանն ընդառաջ: Դաշտ եկած փոքրիկ տղա տեսավ ձյունի միջից գլուխը նոր հանած փոքրիկ ծաղկին և շատ ուրախացավ: Նրան թվաց, թե ծաղիկը ծնվել է ձյունից և անվանեց այն ձնծաղիկ:

Երբ տղան ձնծաղիկը տուն տարավ, բոլորն ուրախությամբ բացականչեցին. Գարո՜ւն է եկել: Իսկ փոքրիկ ձնծաղիկը հպարտությամբ մտածեց. «Գարունը ես եմ»:

12121Հեքիաթի հեղինակը Սաթենիկ Առաքելյանն է: Սաթենիկը 14 տարեկան է, սովորում է Աղասի Խանջյանի անվ թ. 53 դպրոցում՝ 9-րդ դասարանում: Երգում է երգչախմբում և հաճախում երաժշտական դպրոց` դաշնամուրի եւ կիթառի դասերի: Հոբբին լուսանկարչությունն է:

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ – ԳԱՐՈՒՆԸ ԵՍ ԵՄ

log in

reset password

Back to
log in