facebook

ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Այս բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Վստահ եմ դրանք ձեզ շատ դուր կգան: Իսկ եթե հանկարծ հիշեք, որ դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ…

ԳԻՐՔԸ

Գիրքն աղբյուրն է գիտության,
Եվ բանալին դպրության,
Նա այն լույսի շողն է բարի,
Որ մեզ կօգնի ամեն պահի:

Զերծ կպահի սխալներից,
Կտանի ճիշտ ճանապարհից,
Չի ցուցանի երբեք վատ բան,
Կդառնա ընկեր անբաժան:

Տաթև Խոցանյան, 11 տարեկան
Վրաստանի հանրապետության Ախալքալաքի շրջանի
Օրջա գյուղի հանրային դպրոց

ԳԻՐՔԸ

Մանկության ընկերն է գիրքը,
Երազանքների աղբյուրն է գիրքը,
Կյանքի իմաստն է գիրքը,
Երջանկության խոսքն է գիրքը:

Ընկերության ապացույցն է,
Աշխարհի երջանկությունն է,
Աստծու տված բարիքն է,
Մարդկության ընկերն է գիրքը:

Իվետա Սարգսյան, 12 տարեկան
Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց

ԱՐԱՐԱՏ

Վերածնված Հայաստանում մենք նորանոր ուղի անցանք
Ու կարոտով թողած հեռվում մեր Մասիսից հեռացանք,
Բայց Մասիսը որբացած չէ, Արագածն էլ իր կողքին,
Եվ երկուսով իրար գրկած՝ ընդմիշտ սպասում մեր ճամփին,
Եկեք հայեր չմոռանանք մեր սուրբ սարերը հեռավոր,
Հպարտանանք և միշտ գովենք, մեր սարերն են փառավոր,
Ես՝ հայ ազգի ծոցից ծնված 10 տարեկան մի աղջիկ,
Հպարտ եմ իմ վերածնված Հայաստանով գեղեցիկ:

Մարիամ Անտոնյան, 13 տարեկան
Գորիսի 1 միջնակարգ դպրոց

ԱՐԵՎ

Փոքրիկ տղան թղթի վրա
Նկարել էր արեգակ
Եվ ուզում էր`շողը նրա
Արևի պես լինի տաք:

Ներկոտել էր թուղթ ու սեղան,
Չէր ջերմացնում այն նորից…
Ու խնդրում էր փոքրիկ տղան,
-Սիրուն արեւ,օգնի’ր ինձ…

-Խառնի՛ր,տղաս,ժպիտը քո
Արևիկիդ նուրբ շողին,
Այնժամ նրա ամեն շողը
Կջերմացնի նայողին…

Անի Մանվելյան, 10 տարեկան
Գորիսի թիվ 2 դպրոց

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ակրոստիքոս

Երազներիս դու հանգրվան՝
Սարեր, ձորեր ու տափաստան:

Ինչպե՞ս թողնեմ ու հեռանամ
Մայրամուտը քո աննման:

Ասա, ասա, ասա, ինչպե՞ս
Նորից չփարվեմ քո գրկին,
Ու ինձ ասա, ինչպե՞ս,ինչպե՞ս
Շողեր գցեմ քո վերքերին…

Հույս ես, լույս ես,
Արշալույս ես,
Յար ես, սար ես,
Արևի բար ես,
Սիրո շաղ ու տաղ ես,
Տառ ու բերրի բաղ ես,
Արտ, ծափ-ծիրան ունես,
Նուռ, փշատ ու տանձ ունես,
Ի՜մ հայրենիք, Հայաստա՜ն աշխարհ…

Մարիետա Դանիելյան, 12 տարեկան
Արմավիրի մարզ, ք. Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ երկիրն ես, Հայաստան.
Ազատ անկախ ու հպարտ,
Օդդ մաքուր, ջուրդ անուշ,
Լեռներդ վեհ արքայի պես:

Շատերն են ուզել քեզ գրավել,
Բայց դա նրանց չի հաջողվել,
Ամեն մի օր, ամեն մի վայրկյան,
Գեղեցկանում ես, իմ Հայաստան…

Աննա Հարությունյան, 12 տարեկան
Սարդարապատի միջնակարգ դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր սարերը, մեր երկինքը,
Ամեն մեկիս հոգում ես դու,
Խաղաղության շղթան ես դու,
Հերոսներդ միշտ անպարտ են,
Քեզնով հպարտ մենք միշտ հայ ենք:

Մանե Գրիգորյան, 13 տարեկան
Նորակերտի միջնակարգ դպրոց

ՀԱՅԵԼԻՆ

Ես ունեմ մի հայելի,
Արմանք-զարմանք նայելի,
Հենց նայում եմ ես նրան,
Գլխի վայր է ամեն բան:

Որ ամեն բան լինի ճիշտ,
Որ նա ցույց տա ինչպես միշտ,
Հենց գալիս եմ կամ գնում,
Գլխի վայր եմ ես կանգնում:

Մարիետա Սարգսյան, 11 տարեկան
Երևանի թիվ 82 դպրոց

ԵՐԿՆՔԻ ԱՍՏՂԵՐ

Աստղերի մի բույլ
Իրար ետևից
Խումբ էին կազմել
Նրանք գույնզգույն:
Եվ շարան-շարան,
Երկնքում նրանք
Ման էին գալիս
Անվերջ անդադար
Մեկ էլ մի աստղ
Վերից վար իջավ
Ու երազանքս
Ի կատար դարձավ:

Անգելինա Բարսեղյան, 12 տարեկան
Երևանի Սամվել Վարդանյանի անվան ավագ պրոց

Մեկնաբանություններ

ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ