Աշխարհում հարյուրավոր խոսող խաղալիքներ կան, նրանցից ոմանք անգամ էմոցիաներ են արտահայտում, բայց այս արջուկն առաջին արհեստական ինտելեկտով ռոբոտն է, ով կարողանում է երկխոսության մեջ մտնել երեխայի հետ, պատասխանել նրա բոլոր հարցերին և իսկական ընկերոջ պես խաղալ նրա հետ:

GirlSleep

Դիրո արջուկի հեղինակը Դմիտրի Տվերդոխլեբովն ու իր 4-հոգանոց թիմն են:

Founder_with_DIRO

«Փոքր ժամանակ, ինչպես շատ երեխաներ, ես էլ խաղալիք արջ ունեի: Ես խաղում էի նրա հետ, տարբեր պատմություններ պատմում, բայց նա երբեք չէր պատասխանում ինձ: Հիմա, երբ մեծացել եմ, որոշեցի ստեղծել իսկապես խոսող արջ խաղալիք, որը ինտելեկտ կունենա: Ես որոշեցի անել դա, որովհետև երազանքները միշտ պետք է իրականություն դառնան»,- ասում է Դիման:

Children1

Խաղալիքը թարթում է աչքերը, զարմացած բարձրացնում է հոնքերը, բայց դա ամենահետաքրքիրը չէ: Դիրոն կարողանում է wifi-ի միջոցով տվյալներ փոխանակել սմարթֆոնի (ինչպես նաև պլանշետի, համակարգչի) հետ, որտեղ երեխայի խոսքը վերածվում է տեքստի և փոխանցվում արհեստական ինտելեկտի սերվերին, որը ձևավորում է հարցի պատասխան ռեակցիան և վերադարձնում արջուկին: Այսինքն, Դիրոն լսում է երեխային, հասկանում նրա խոսքը և պատասխանում:

Children2

Հեղինակները Դիրոյի կիրառման ահա թե ինչ տարբերակներ են առաջարկում:

Նա կարող է արթնացնել երեխային նշված ժամին, կարող է երգ երգել նրա համար, պատասխանել այնպիսի հարցերի, ինչպես «Ժամը քանի՞սն է» կամ «Ինչո՞ւ է պետք ատամները մաքրել ամեն օր», պլանշետով խաղալ նրա հետ տարբեր զարգացնող խաղեր («Սովորում ենք այբուբեն», «Գուշակիր կենդանուն» և այլն), իսկ երեկոյան պառկեցնել երեխային քնելու՝ նրա իսկ ընտրությամբ հեքիաթ պատմելով:

Children4

Դիրոն կարող է նաև ռադիոդայակի դեր կատարել: Սմարթֆոնի միջոցով կապվելով արջուկի հետ՝ մայրիկն ու հայրիկը կարող են շփվել երեխայի հետ՝ անկախ իրենց գտնվելու վայրից:

Արջուկի հետ կարելի է սովորել օտար լեզուներ, կարաոկե երգել և պարզապես զրուցել: Արջուկն ամեն ինչ հասկանում է և պատասխանում:

Children5

Դիրոյի նախնական օրինակների արժեքը $115 է, իսկ շուկայական գինը կազմելու է $50

7 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

5 + 2 =