ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Վստահ եմ դրանք ձեզ շատ դուր կգան: Իսկ եթե հանկարծ հիշեք, որ դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ…

ԱՐԱՐԱՏ

Նայում է լուռ ու ժպտում թախծոտ,
Ա՜խ, եթե լինեի ես մի հեզ անցորդ,
Գուցե չլսեի ողբը քո սրտի,
Գուցե և չզգայի ցավը քո կրծքի:

Բայց ես անցորդ չեմ, ոչ էլ անծանոթ,
Ես ոչ հեզ եմ, ոչ էլ մոռացկոտ,
Ինչպես մոռանամ ես ցավը հոգուդ,
Ինչպես քեզ թողեմ մթում այս աղոտ:

Հպարտ ես ու վեհ ինչպես մի հսկա,
Ձյունով ու մշուշով պատված ես հիմա,
Բայց հոգուդ խորքում հույսն է դեռ ապրում,
Սիրտդ ճեղքում է ու ներսի այրում:

Բայց դու միշտ հիշիր, Արարատ մեր վեհ,
Ինչ էլ որ լինի, տիրելու ենք քեզ:
Ու դեռ անպայման, եռագույնը մեր
Ծածանվելու է գագաթիդ վերև:

Մերի Հարթենյան, 15 տարեկան
Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոց

ԿԱՏՈՒ

(աքրոստիկոս)

Կատուն նստած մառանում,
Աքրոստիկոս է գրում,
Թթու ուտում,մտածում,
Իր մտքերը արտահայտում,
Լուռ մտածում ու գրում:

Լուսինե Բարխուդարյան, 13 տարեկան
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց

ԱՇՈՒՆ

Աշուն է, աշուն,
Տերևները դանդաղ,
Իջնում են գետնին՝
Պարերով նախշուն

Տերևները թափվում են,
Ծառերը մերկանւմ,
Ու ծառերը կարծես
Լացում են ու լացում:

Օրերը ցրտում են,
Օրերը կարճանում,
Ժամերը թևեր առնում՝
Թռչում ու թռչում:

Գևորգ Գրիգորյան, 14 տարեկան,
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց

ՁՄՌԱՆ ՆԿԱՐԸ

Կանգնած էի պատուհանի մոտ,
Կարծես տխուր մի թախիծ
Կամաց շշուկով ասում էր
-Այստեղ նայիր ու տես ինձ:

Ես նայեցի պատուհանին`
Առաջին անգամ տեսա,
Պատուհանը զարդարվել է,
Տեսնես՝ ինչ հրաշք էր սա:

Պատուհանին նկարվել էր
Մի փոքրիկ եղնիկ սիրուն,
Ձյան փաթիլներ, որոնք սառել՝
Պատուհանից չէին իջնում:

Ու ես մտածում էի ապշած,
Թե որտեղից հրաշք վրձին,
Որ այս նկարն էր նկարել
Մեր տան փոքրիկ պատուհանին:

Սեդա Կյուրեղյան, 12 տարեկան
Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս
Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց

ԿԱԹԻԼՆԵՐԸ

(աքրոստիկոս)

Կաթիլները գալիս,
Առվակ են դառնում,
Թև թևի տված՝
Իջնում են վազում,
Լցվում գետը ու գնում հեռուն:

Լիլիթ Հովհաննիսյան, 11 տարեկան 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

10 մեկնաբանություն

  1. Qristine

    Կատուն նստած
    Աթոռի տակ
    Թախծոտ աչքն էր տրորում
    Ինչ է եղել այ կատու
    Լալա տատն էր հարցնում

    1. Մոծակ

      Մենք այդպես էլ հասկացանք, Քրիստինե ջան: Պարզապես ուղարկիր բանաստեղծությունը:

  2. Վարդուհի Գրիգորյան

    Հայոց լեզու‚իմ մայր լեզու‚
    Այնքան անուշ ու քաղցր ես դու
    Յուրաքանչյուր հայի հոգում
    Ողջ մի աշխարհ ես դու բացում
    Ցավերն ամբողջ դու ամոքում։

    Լույս ես տալիս‚հույս ու հավատ‚
    Ես քեզանով շատ եմ հպարտ‚
    Զենքն ես դու մեր‚ուր էլ լինենք
    Ուր էլ գնանք‚քեզ հետ ենք մենք։

    սա որ ուղարկեմ կգցեք ձեր կայքում???????????

    1. Մոծակ

      Այո, իհարկե, Վարդուհի ջան: Քո բանաստեղծությունը շատ գեղեցիկ է ստացվել: Կեցցես: Լրացրու մեր թղթակցի ձևաթուղթը՝ http://goo.gl/aSuFMc

      1. Մարիամ

        Կատուն նստած ծառի տակ`երազում էր շարունակ,
        Կաթն էր նրա սիրած կերը`
        Ու նույն պահին նրա տերը`
        Բերում է կատվի կերը:
        սա որ ուղարկեմ կգցեք ձեր կայքում?

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի