ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


2 shares

Այս բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Վստահ եմ դրանք ձեզ շատ դուր կգան: Իսկ եթե հանկարծ հիշեք, որ դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ…

ԱՐԱՐԱՏ

Նայում է լուռ ու ժպտում թախծոտ,
Ա՜խ, եթե լինեի ես մի հեզ անցորդ,
Գուցե չլսեի ողբը քո սրտի,
Գուցե և չզգայի ցավը քո կրծքի:

Բայց ես անցորդ չեմ, ոչ էլ անծանոթ,
Ես ոչ հեզ եմ, ոչ էլ մոռացկոտ,
Ինչպես մոռանամ ես ցավը հոգուդ,
Ինչպես քեզ թողեմ մթում այս աղոտ:

Հպարտ ես ու վեհ ինչպես մի հսկա,
Ձյունով ու մշուշով պատված ես հիմա,
Բայց հոգուդ խորքում հույսն է դեռ ապրում,
Սիրտդ ճեղքում է ու ներսի այրում:

Բայց դու միշտ հիշիր, Արարատ մեր վեհ,
Ինչ էլ որ լինի, տիրելու ենք քեզ:
Ու դեռ անպայման, եռագույնը մեր
Ծածանվելու է գագաթիդ վերև:

Մերի Հարթենյան, 15 տարեկան
Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոց

ԿԱՏՈՒ

(աքրոստիկոս)

Կատուն նստած մառանում,
Աքրոստիկոս է գրում,
Թթու ուտում,մտածում,
Իր մտքերը արտահայտում,
Լուռ մտածում ու գրում:

Լուսինե Բարխուդարյան, 13 տարեկան
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց

ԱՇՈՒՆ

Աշուն է, աշուն,
Տերևները դանդաղ,
Իջնում են գետնին՝
Պարերով նախշուն

Տերևները թափվում են,
Ծառերը մերկանւմ,
Ու ծառերը կարծես
Լացում են ու լացում:

Օրերը ցրտում են,
Օրերը կարճանում,
Ժամերը թևեր առնում՝
Թռչում ու թռչում:

Գևորգ Գրիգորյան, 14 տարեկան,
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց

ՁՄՌԱՆ ՆԿԱՐԸ

Կանգնած էի պատուհանի մոտ,
Կարծես տխուր մի թախիծ
Կամաց շշուկով ասում էր
-Այստեղ նայիր ու տես ինձ:

Ես նայեցի պատուհանին`
Առաջին անգամ տեսա,
Պատուհանը զարդարվել է,
Տեսնես՝ ինչ հրաշք էր սա:

Պատուհանին նկարվել էր
Մի փոքրիկ եղնիկ սիրուն,
Ձյան փաթիլներ, որոնք սառել՝
Պատուհանից չէին իջնում:

Ու ես մտածում էի ապշած,
Թե որտեղից հրաշք վրձին,
Որ այս նկարն էր նկարել
Մեր տան փոքրիկ պատուհանին:

Սեդա Կյուրեղյան, 12 տարեկան
Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս
Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց

ԿԱԹԻԼՆԵՐԸ

(աքրոստիկոս)

Կաթիլները գալիս,
Առվակ են դառնում,
Թև թևի տված՝
Իջնում են վազում,
Լցվում գետը ու գնում հեռուն:

Լիլիթ Հովհաննիսյան, 11 տարեկան 


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։