ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՏՈՆԸ


Այսօր մի շատ կարևոր տոն է, տոն՝ թե մեծերի և թե հատկապես փոքրերի համար։ Հենց այս օրվա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք դիտել մեր ամենասիրելի անիմացիոն մուլտֆիլմերը։ Հասցրեցի՞ր կռահել դե իհարկե, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, աշխարհը նշում է անիմացիայի օրը։

Այն սկսել են նշել 2002թ-ից՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի ցուցադրման 100-ամյակի առթիվ

Animation day 1

1892թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում ֆրանսիացի նկարիչ, գյուտարար Էմիլ Ռեյնոն հրավիրեց իր հանդիսատեսին դիտելու մինչ այդ բոլորին անհայտ մի նորարարություն՝ «օպտիկական թատրոն»: Տաղանդավոր գյուտարարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրեց իր սարքը՝ պրակսինոսկոպը, որը ցույց էր տալիս շարժվող պատկերներ: Հենց այդ օրն էլ պատմության մեջ մտավ որպես անիմացիայի ծննդյան օր: 

Animation day 2

Շատ երկրներում տոնական միջոցառումները սկսվում են մի քանի օր առաջ: Անիմացիայի միջազգային օրվա նախօրեին անիմացիոն կինոյի մասնագետները և սիրահարները ամբողջ աշխարհում փոխանակվում են իրենց ֆիլմերի նախագծերով և պրեմիերաներ կազմակերպում հանդիսատեսի համար, որը մեկ ամբողջ տարի այս իրադարձությանն է սպասում։ Այժմ մուլտֆիլմերի այդպիսի սեանսներ են լինում միաժամանակ 104 երկրներում:

Շնորհավո՜ր բոլոր անիմատորների մասնագիտական տոնը

Օրվա առթիվ առաջարկում եմ դիտել հայկական ամենահետաքրքիր անիմացիոն մուլտֆիլմերից մեկը՝ «Հայելու Հեքիաթը»։

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՏՈՆԸ

log in

reset password

Back to
log in