ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԾԱԿԻ ՄԱՍԻՆ ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ

Այս հրաշալի աքրոստիկոս բանաստեղծությունները ուղարկել եմ մեր ընթերցողները և գրել են հենց ինձ համար ու իմ մասին: Չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ուրախացա՝ դրանք կարդալով: Անչափ շնորհակալ եմ, սիրելի՛ Տաթև և Աննա:

Եթե դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

ՄՈԾԱԿ

Մոծակ ընկեր դու մանկության,ինչուների բանալի,
Որպես դու հիմք ուրախության, օգնում էս ամեն պահի,
Ծերուկ, ջահել թե երեխա օգտվում են քո կայքից,
Ամբողջ սրտով, իմ մեծ հոգով շնորակալ եմ քեզանից,
Կայք մեր բարի ու սիրելի, եղիր հավետ ուրախալի:

Տաթև Խոցանյան, 11 տարեկան
Վրաստանի հանրապետության Ախալքալաքի շրջանի
Օրջա գյուղի հանրային դպրոց

ՄՈԾԱԿ

Մարդկանց դու նոր լուր ես բերում,
Որպեսզի շատ բան իմանան,
Ծիծաղ բերում,
Աշխույժ խաղում,
Կատակում ես դու մեզ հետ:

Աննա Դալլաքյան, 10 տարեկան,
Նոր Հաճնի համար 1 հիմնական դպրոց

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

3 մեկնաբանություն

  1. SERJ

    es porcum em im banastextutyunnerov darnal txtakic im banastextutyunner@ ckan aystex es eli porcel em ete karox es ognir?

    1. Մոծակ

      Սիրելի Սերժ, լրացրու մեր թղթակցի ձևաթուղթը և ուղարկիր քո բանաստեղծությունները՝ http://goo.gl/aSuFMc

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի