ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ


3 shares
աշնան մասին

Աշնան մասին բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Վստահ եմ դրանք ձեզ շատ դուր կգան: Իսկ եթե հանկարծ հիշեք, որ դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ…

ԱՇՈՒՆ

Ես սիրում եմ իմ աշունը,
Իմ հեքիաթն է իմ աշունը,
Գույնզգույն է ու սիրուն,
Իմ աշունը,իմ սիրունը
Ախ ինչ լավ է, որ աշուն է…
Էլեն Եփրեմյան, 9 տարեկան, 
Սոլակի միջնակարգ դպրոց

ԱՇՈՒՆ

Աշունն է ներկել,
Դաշտերը` դեղին;
Տերևներն են դեղնել
Պարում են` ծառին,
Թռչուններն են հեռանում,

Անձրևն է կաթ-կաթ մաղում:

Քրիստինե Ֆիդանյան, 10 տարեկան,
Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոց

ԱՇՈՒՆ

Աշունը սիրուն է իր բոլոր գույներով
Եվ իր վառ երազներով:
Աշուն է, խորը աշուն
Սիրուն է անտառ ու այգի:
Ամենքը ներկվել են դեղին
Սպասում են ձմեռվա բքին:
Աշուն է, աշուն,
Ոսկեզօծ աշուն:
Իր վառ գույներով,
Իր երազներով
Ողողում է մեզ խինդով, ծիծաղով:
Աշուն է, աշուն, խո՜րը աշուն:
Գալուստ Զաքարյան, 11 տարեկան, 
 6րդ դասարան, Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոց

ԱՇՈՒՆ

Աշուն է,աշուն,
Անտառն է մրսում,
Անձրևն է դողում,
Մավի երկնքում:
Անահիտ Ջիլավյան, 11 տարեկան, 
Մեծամորի համար 1 դպրոց

ԱՇՈՒՆ

Աշուն է հիմա,
Աուն է, աշուն,
Տերևները՝ տես,
Թափվում են նախշուն:
Աշնան քամին է,
Ինձ հրապուրում,
Ծառերը դեղնած,
Տանում ու բերում:
Արուսյակ Դեմիրճյան, 11 տարեկան
Րաֆֆու անվան թիվ 32 հիմնական դպրոց

ԱՇՈՒՆ

Եկավ ահա ոսկե աշուն,
Ծառ ու ծաղիկ դարձրեց նախշուն,
Բերք ու բարիք բերեց իր հետ,
Գույնզգույն ներկեց արտ ու արահետ
Տաթև Խոցանյան, 11 տարեկան
Վրաստանի հանրապետության Ախալքալաքի շրջանի
Օրջա գյուղի հանրային դպրոց

ԱՇՈՒՆ

Աշուն է, աշուն,
Տերևները դանդաղ,
Իջնում են գետնին՝
Պարերով նախշուն
Տերևները թափվում են,
Ծառերը մերկանւմ,
Ու ծառերը կարծես
Լացում են ու լացում:
Օրերը ցրտում են,
Օրերը կարճանում,
Ժամերը թևեր առնում՝
Թռչում ու թռչում:
Գևորգ Գրիգորյան, 14 տարեկան,
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց

ԱՇՈՒՆ

Նորից աշուն, նորից անձրև,
Նորից տերևները խշխշալով,
Պար են գալիս փողոցներով,
Քամին սուլում է խելագարի պես,
Նորից աշուն է, նորից անձրև:
Կիմա Ավդալյան, 10 տարեկան
Քասախի 1 միջնակարգ դպրոց

Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։