ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ


12 shares
հայրենասիրական

Այս հայրենասիրական բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Վստահ եմ դրանք ձեզ շատ դուր կգան: Իսկ եթե հանկարծ հիշեք, որ դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ..

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզու‚իմ մայր լեզու‚
Այնքան անուշ ու քաղցր ես դու‚
Յուրաքանչյուր հայի հոգում
Ողջ մի աշխարհ ես դու բացում‚
Ցավերն ամբողջ դու ամոքում։

Լույս ես տալիս‚հույս ու հավատ‚
Ես քեզանով շատ եմ հպարտ‚
Զենքն ես դու մեր‚ուր էլ լինենք
Ուր էլ գնանք քեզ հետ ենք մենք։

Վարդուհի Գրիգորյան, 11 տարեկան,
Լեռնանիստի միջնակարգ դպրոց, 6-րդ դասարան

ՂԱՐԱԲԱՂ

Դու իմ Արցախ, իմ սեր անշեջ,
Քեզ հետ եմ ես քո գրկի մեջ,
Գուրգուրիր ինձ իմ մոր նման,
Որ միշտ լինեմ քեզ պահապան:

Ես դարձել եմ սահմանապահ,
Քեզ եմ հսկում ամեն մի պահ,
Որ գլգլան ջրերդ պաղ,
Դու միշտ ապրես իմ Ղարաբաղ:

Հասմիկ Աթանակինյան, 13 տարեկան
Վայոց Ձոր մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայերեն են մեր բառերը,
Ադամանդ են մեր տառերը,
Յուրաքանչյուր հայոց բառը՝
Որոշում է մեր գաղափարը:
Ցնծա երկիր,իմ նաիրյան ու շենացիր:

Լեզուն ուրիշ է իմ ազգի,
Երկիր է նա ուժով բազկի,
Զարմանալի ու գեղեցիկ,
Ունենք Սևան, ունենք Մասիս:

Շուշաննա Դալլաքյան, 10 տարեկան,
Նոր Հաճնի հիմնական դպրոց

ՋԱՎԱԽՔ

Բարձրագագաթ քո կատարին,
մնում է ձյուն դարեդար,
Քո առջև փռված է, Ջավախք,
Եվ դու տերնես Հայության:
Հեռու հեռվում Փարվանան է
Ծփում է ծովի նման
Իր երկնագույն ալիքներով
Կերտում է սիրտը Հայության:

Յուվան Արևյան, 14 տարեկան,
Ախալքալաքի շրջանի գյուղ Օրջայի հանրային դպրոց

ԻՄ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ մայր Հայաստան,
Ես սիրում եմ քեզ:
Քո լեռները վեհ,
Քո ջրերը պարզ:
Քո սուրբ լավաշը ,
Թոնրում պատրաստած:
Ես սիրում եմ քեզ,
Իմ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

Դավիթ Նավասարդյան, 12 տարեկան,
Կապանի թիվ 1 հիմնական դպրոց, 7-րդ դասարան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Հայոց լեզուն ինձ համար,
Մի ծաղիկ է մի անմար,
Հայոց լեզուն գրաբար,
Մի-մի ծաղկի բույր է վառ,
Հայոց լեզուն ինձ համար,
Հայրենիք է, հայր ու մայր,
Հայոց լեզուն մեզ համար,
Կա, կլինի միշտ անմար:

Սուսաննա Իսկանդարյան, 11 տարեկան,
Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոց

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԳԱՐՈՒՆԸ

Հայրենիք իմ անկա՛խ,
Հայրենիք իմ սու՛րբ,
Քո չքնաղ գարունն
Այս մեծ աշխարհում
Կարծես մի հեքիաթ՝
Լուսավո՛ր, պայծա՛ռ:
Թռչունների ե՛րգ,
Ծաղիկների բու՛յր,
Սիրո մի նկար,
Գունավոր մի շոր:
Մի խոսքով մի մեծ,
Լուսավոր աշխարհ,
Այս դժբախտ մարդուն
Երջանկացնող փայլ:
Այս մեծ աշխարհում
Գարնանային զարդ,
Մարդկային շնչով
Կենդանացած կյանք:

Անի Խաչատրյան, 11 տարեկան,
Երևանի թիվ 106 հիմնական դպրոց, 6-րդ դասարան

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան,
Քարերի երկիր,
Հայաստան,
Սուրբ երկիր,
Եվ այդ սուրբ հողի վրա
Ապրում ենք մենք հայի ոգով:
Որքան մարդիկ զոհվեցին
Այս հողի համար,
Զոհվեցին զինվորներ,
Որ իրենց մայրերը հանգիստ քնեն,
Բայց ավաղ նրանց մայրերը,
Մեծ վշտեր տարան,
Ու նրանց աչքերը
Թաց մնացին ավաղ,
Եվ այդ զինվորների շիրիմի վրա
Թարմ ծաղիկներ կլինեն ընդմիշտ:

Գևորգ Գրիգորյան, 14 տարեկան,
Իջևանի թիվ 1 դպրոց

ՄԵՐ ՄԱՍԻՍԸ

Մեր գեղեցիկ Մասիսը,
Որ միշտ մոտ է եւ հեռու,
Մեր սիրելի Մասիսը,
Որ նորից մեզ մոտ է գալու,
Մեր սուրբ Մասիսը,
Որ միշտ մերն է լինելու,
Մեր աննման Մասիսը,
Որ միշտ այդպես գեղեցիկ է մնալու

Մարիամ Աբգարյան, 10 տարեկան,
Գագիկ Սեպանյանի անվան 135 հիմնական դպրոց


, , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Like it? Share with your friends!

12 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։