ՀԵՔԻԱԹ – ԲԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Կար-չկար անտառում մի փոքրիկ աղջիկ կար: Նա ապրում էր իր տատիկի և պապիկի հետ: Մի անգամ այս աղջնակը գնում է զբոսնելու անտառում և հավաքելու տարբեր մրգեր և ծաղիկներ:

Շուտով աղջիկը հոգնեցև, չկարողանալով դիմադրել քնելու ցանկությանը, քնեց խոտերի վրա՝ աչքերը հառած երկնքին: Եվ այսպես աղջիկը քնեց: Եվ երբ նա քնեց, երազ տեսավ: Այդ երազը երկար էր և իմաստավոր:

Աղջիկը տեսավ՝ իբրև քայլում էր անտառով, և մի ծերունի մոտեցավ նրանց և փող խնդրեց, բայց աղջիկը չուներ փող աղջիկը փող չուներ, փոխարենը ուներ մեծ սիրտ և իր ամբողջ հավաքած մրգերը նվիրեց ծերունուն ու շարունակեց ճանապարհը: Նա քայլեց, քայլեց և հանդիպեց մի արտասվող աղջկա:

– Ինչո՞ւ ես լաց լինում,- հարցրեց աղջիկը:

– Ես շատ մեծ և գեղեցիկ ծաղկեփունջ հավաքեցի մայրիկիս համար, իսկ մի կին եկավ և վերցրեց այն,- պատասխանեց լաց լինող աղջիկը:

– Ոչինչ, իմը վերցրու քեզ, –  հանգստացրեց նրան և, ծաղիկները տալով նրան, շարունակեց ճանապարհը:

Քայլեց, քայլեց, հասավ իր տնակին և տատիկը ուրախ-ուրախ դիմավորեց աղջկան և երբ տեսավ աղջկա ձեռքը ոչինչ չկա, հարցրեց.

– Թոռնիկս, իսկ ո՞ւր են միրգն ու ծաղիկները:

Եվ աղջիկը պատմեց եղելությունը: Տատիկ լսեց այդ ամենը և բարկացավ.

– Օ՜, իմ թոռնիկը որոշեց բարություն անել այն դեպքում, երբ մենք դրա կարիքը ունենք:

Եվ այս ասելով՝ մեր հեքիաթի հերոսին՝ Անիին, տատիկը տվեց զամբյուղը և ուղարկեց անտառ՝ հաշվի չառնելով, որ արդեն մութ էր:

Անին քայլում էր անտառով և անտառի տնակում հանկարծ տեսավ այն աղջկան և այն ծերունուն, ում նա տեսել էր կեսօրին: Նա տեսավ,որ պապը փայտ էր կոտրատում, իսկ այն աղջիկը վառարանի մոտ նստած տաքանում էր: Այդ պահին հայտնվեց այդ աղջկա մայրը և հարցրեց Անիին:

– Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում

– Ես այս անտառում եմ ապրում և ոչինչ չեմ ուզում Ձեզանից, ես հիմա կհեռանամ, – պատասխանեց Անին:

Նա լուռ հավաքեց իր միրգն ու ծաղիկները և գնաց տուն ու տեսավ…

Մեկ էլ այս պահին Անիի պապը նրան արթնացեց և ասաց.

– Աղջիկս, շուտ արի տուն, մութը շուտով կընկնի:

– Լավ պապիկ, ես մի քիչ հետո կգամ,-  պատասխանեց Անին:

Մինչև հասկացավ, որ այդ ամնեը երազ էր, երկար ժամանակ անցավ: Տուն վերադառնալու ճանապարհին Անին հանդիպեց այն նույն ծերունուն, որին տեսել էր երազում: Ամեն ինչ կրկնվեց ճիշտ այնպես, ինչպես երազում էր եղել: Պապիկից հետո նա հանդիպեց լաց լինող աղջկան, իսկ այնուհետև տատիկը բարկացավ Անիի վրա և կրկին ուղարկեց անտառ:

Տուն վերադառնալով՝ Անին այն դատարկ գտավ, իսկ դուռը՝ փակ: Նա հիշեց ծերունու և աղջկա տան մասին և շտապեց այնտեղ: Անին խնդրեց նրանց մինչև առավոտ թույլ տալ իրեն մնալ իրենց տանը: Պապիկը, աղջիկն ու նրա մայրը, հաշվի առնելով Անիի բարությունը, համաձայնվեցին:

Առավոտյան լաց լինող այն աղջիկը, նույն ինքը՝ Լիլիթը, Անիի աչքերը փակեց և ասաց.

-Սպասիր,  մինչև տեղ հասնենք ու կբացեմ աչքերդ, լա՞վ:

– Իսկ ո՞ւր ենք գնում,- զարմացած հարցրեց Անին

– Արի, կտեսնես, – պատասխանեց Լիլիթը:

Եվ երբ հասան տեղ Լիլիթը բացեց Անիի աչքերը և ի՜նչ. մի մեծ դղյակ էր նրանց առջև:

Անին ապշած էր այդ գեղեցկությունից և հարցրեց.

– Սա ո՞ւմ դղյակն է:

– Արդեն քոնը, տատիկինդ և պապիկինդ: Դու իմ պապիկին տվեցիր քո հավաքած բոլոր մրգերը, և ինձ քո ծաղկեփունջը: Դու բարի գտնվեցիր և տվեցիր մեզ այն ամենը, ինչ ունեիր:

– Իսկ ինչո՞ւ էիք ինձ փորձում, –  հարցրեց Անին:

– Քանի որ քո աչքերում ես նկատեցի այն բարությունը, որ ոչ ոք չունի: Եվ ցանկացա վարձատրել քեզ քո բարության համար ըստ արժանվույն:

Այս ամենից հետո Անին իր տատիկի ու պապիկի և իր նոր բարեկամների հետ ապրեցին երջանիկ:

Եղեք բարի: Սիրեք միմյանց և կսիրվեք:

12179225_417098885160129_799946573_nԳալուստ Զաքարյանը 11 տարեկան է: Սովորում է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում՝ 6-րդ դասարանում: Նվագում է թավջութակ և սիրում է իր մտքերն արտահայտել թղթի վրա: 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի