facebook

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՏԵՍՏՆԵՐ – ՇՈԿՈԼԱԴԱՊԱՏ ՏՈՆԱԾԱՌ ԵԼԱԿՆԵՐԻՑ


ամանորյա ուտեստներ - շոկոլադապատ տոնածառ ելակներից

Այս հրաշք աղանդերը պատրաստելն այնքան էլ դժվար գործ չէ: Պետք է միայն մայրիկին խնդրել, որ ամանորյա պատրաստությունների շրջանում մի փոքր ժամանակ հատկացնի և օգնի քեզ: Վստահ եմ, որ հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին:

Վերևում տեղադրված տեսանյությում կարող ես տեսնել պատրաստման ամբողջ ընթացքը:

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Առաջին հերթին անհրաժեշտ է շոկոլադ և սննդային գունավորիչ: Այս դեպքում՝ կանաչ:

Այն փոքրիկ աստղերը, որ դրվելու են տոնածառի գագաթին, կարելի է պատրաստի ձեռք բերել քաղցրավենիքի խանութներից:

ամանորյա ուտեստներ - շոկոլադապատ տոնածառ ելակներիցԱմենից շատ ձեզ պետք կգան ատամի փայտիկներ, նրանցով շատ հարմար կլինի բռնել ելակները և շոկոլադով պատել: Այդպես դուք չեք կեղտոտի ձեր ձեռքերը:

Տոնածառը կարող եք զարդարել սերուցքի կաթիլներով, շաքարի փոշով կամ մանրիկ կոնֆետներով:

ամանորյա ուտեստներ - շոկոլադապատ տոնածառ ելակներից

Որպես տոնածառների պատվանդան ձեզ կարող են օգնության հասնել շրջանաձև թխվածքաբլիթները: Դուք կարող եք ավելացնել սերուցք թխվածքաբլիթի վրա և տոնածառը դնել վրան կամ պարզապես կիսել թխվածքաբլիթը և դնել տոնածառն այն միջուկի վրա, որը քսված է երկու շերտերի արանքում:

ամանորյա ուտեստներ - շոկոլադապատ տոնածառ ելակներից

Եվ վերջին խորհուրդը: Քանի որ ելակը շուտ փշացող մթերք է, լավ կանեք այս հրաշք տոնածառերն ուտեք 1 օրվա ընթացքում: Այս մի խորհրդին հետևելը այնքան էլ դժվար չէ, այնպես չէ՞:

ամանորյա ուտեստներ - շոկոլադապատ տոնածառ ելակներից

Աղբյուր
 

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՏԵՍՏՆԵՐ – ՇՈԿՈԼԱԴԱՊԱՏ ՏՈՆԱԾԱՌ ԵԼԱԿՆԵՐԻՑ