ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՍ 52


Մաշան ու արջը

Բոլորս ապրում ենք մանկության մեջ՝ ոչ մի բանի մասին չկասկածելով, մեկ էլ մի օր հանկարծ… մեծանում ենք: Եվ գալիս է մանկական հեքիաթային աշխարհին հրաժեշտ տալու ժամանակը: Կյանքն ամբողջությամբ փոխվում է ոչ միայն մեզ համար, այլև մեր շրջապատի:

Ահա այդպիսի անակնկալ էր սպասվում խեղճ արջին, երբ մի օր Մաշան հայտարարեց, որ ինքը մեծացել է: Եվ իսկապես, Մաշան էլ չարաճճիություններ չէր ուզում անել, չէր ուզում ճնշել ու նեղացնել իր ընկերներին, չէր թափթփում Միշայի տունը: Մինչև Մաշայի ընկերները կհասցնեին ուշքի գալ, նրա քույրիկ Դաշան գալիս է նրան տանելու մանկական երևակայական աշխարհից դեպի մեծերի աշխարհ:

Եվ ամենից շատ, իհարկե, արջն է տխրում: Չէ՞ որ նա արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց չարաճճի Մաշայի: Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր սիրելի ընկերը մնա իր կողքին… Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանաս՝ մուլտֆիլմը դիտելով:

Քեզ ենք ներկայացնում Մաշան ու արջը մուլտֆիլմի 52-րդ մասը, որը կոչվում է «Մինչև նոր հանդիպում»:

Մեկնաբանություններ

ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՍ 52

log in

reset password

Back to
log in