facebook

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ ՄՈԾԱԿԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻՑ


Բանաստեղծություններ հայ զինվորի մասին

Այս գեղեցիկ բանաստեղծությունները քաջ ու անպարտ հայ զինվորի մասին մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են: Եթե դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ..

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Միշտ հպարտ են ու կանգուն
Մեր տեղերքը բանակում,
Ծառայում են օրն ի բուն՝
Զոհողության են դիմում,
Մեզ համար են զոհվում,
Իսկ թե կռվում ընկնեն
Լինի ընկեր թե անծանոթ
Լացում ենք մենք ամպայման:

Լիլիթ Միքայելյան, 11 տարեկան
Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղ, Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Ամեն օր աղոթում ենք
Քեզ համար մեր զինվոր
Մենք քեզ աջակցում ենք
Որ դու լինես զորավոր
Դու կխոցես թշնամուն
Որոնք չունեն սրբություն
Կանցնեն հարյուր տարիններ
Դուք կմնաք հերոսներ…

Աննա Հարությունյան, 13 տարեկան
Սարդարապատի միջնակարգ դպրոց

ԶԻՆՎՈՐ

Դու հայ զինվոր,
Դու մեր ընկեր,
Դու հայրենի հողն ես փրկել,
Կյանքդ անգամ չես խնայել,
Հողն արյունով ես դու մաղել:
Թշնամին էլ քեզնից փախել,
Իր սահմանը քեզ է թողել:

Չես վախենում ոչ մի բանից,
Չես վախենում դու թշնամուց,
Մեր պապերի հողի համար,
Կյանքդ անգամ չես խնայել,
Որովհետև քեզ հայ կասեն:

Լևոն Խաչիկյան, 12 տարեկան,
Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոց

Նկարի հեղինակը Նատալիա Լաբրադան է՝ Հայաստանին անմնացորդ նվիրված կոլումբիացի աղջիկ

Մեկնաբանություններ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ ՄՈԾԱԿԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻՑ