facebook

ԱՌԱՋԻՆ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ ՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ


Կառուսելները

Դասերը  չսովորելու, գիրք  չկարդալու, տնային  գործերում  մայրիկներին  չօգնելու  համար  երեխաները  միշտ  մի  պատճառաբանություն  ունենում  են: Իսկ  այ  երբ  խոսքը  գնում  է  այգում  զբոսնելու, պաղպաղակ  ուտելու, կարուսել  նստելու  մասին, նրանք  դառնում  են  ամենաաշխատասեր  ու  ամենահնազանդ  երեխաները, արագ- արագ  ավարտում  են  դասերը, միայն  թե  մայրիկը  թույլ  տա  իրենց  ուզածի  չափ  կարուսել  նստել: Եվ  իսկապես, կարուսելը  երեխաների  ժամանցի  անբաժան  ընկերն  է: Թեև  բացի  փոքրիկներից  այն  սիրում  են  նաև  մեծերը,  քանի  որ  կարուսելները  հիշեցնում  է  մանկության  ամենաանհոգ  ու  ամենաուրախ  տարիները: Իսկ  ե՞րբ  են  ստեղծվել  առաջին  կարուսելներն  ու  մանկական  այգիները:

1871թ-ի  հուլիսի  25-ին  ամերիկացի  գյուտարար  Ուիլիամ  Շնայդերը  պատենտավորեց առաջին կարուսելը: Այն բաղկացած էր փայտե  ձիերից, որոնք  պտտվում  էին  փայտե  սյան  շուրջ: Երեխաներին անմիջապես դուր եկավ ձիերի  վրա նստելն  ու  նրանց  հետ  միասին  պտտվելը: Եվրոպայում  առաջին  մեխանիկական  կարուսելները  հայտնվել  են  18-րդ  դարում, իսկ  Ռուսաստանում  նմանատիպ  ատրակցիոններ  կային   դեռևս  Պյոտր 1-ի  օրոք:

Դիսնեյլենդ

Հետագայում  այգիներ  ու  կարուսելներ  ստեղծելը  դարձավ  նաև   շահութաբեր  աշխատանք: Օրինակ` ԱՄՆ-ում  քանի  որ  հանգստյան  օրերին  երթուղայինների  ուղևորները  քիչ  էին  լինում, որոշեցին  ամեն  երթուղայինի  վերջին  կանգառում   այգի  կառուցել: Եվ  այդպես  20-րդ  դարի  սկզբին  այնտեղ  արդեն  1500  զբոսայգի  կար: Երևի  հիմա  կհարցնեք, թե  ո՞րն  է  այդ  այգիներից  ամենամեծը: Ամենամեծ  մանկական  ժամանցային  այգին Դիսնեյլենդն  է: Այն  ստեղծվել  է  1995թ.-ին` կինոռեժիսոր – մուլտիպլիկատոր  Ուոլտ  Դիսնեյի  կողմից: Դիսնեյլենդում  կան  բազմաթիվ  խաղեր  ու  ատրակցիոններ: Այնտեղ  են  ապրում  նաև  մեր  սիրելի  մուլտֆիլմերի  հերոսները: Այնտեղ  բոլորն  ուրախ  են  և  իզուր  չէ, որ  զբոսայգու  մուտքի  ցուցանակին  գրված  է` «Բարի  գալուստ  բոլոր  նրանց, ովքեր  այստեղ  ուրախություն  կգտնեն»:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ ՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ