Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ

մանկական տորթերԵրեխաների համար շատ կարևոր է, որպեսզի տորթը ոչ միայն համեղ ու քաղցր լինի, այլև գունավոր ու հետաքրքիր տեսք ունենա: Եթե ուրախ ձևավորեք անգամ ամենահասարակ բիսկվիտը, դա այնքա՜ն կուրախացնի Ձեր փոքրիկին և նա դեռ շատ անգամներ Ձեզ կհիշեցնի, թե ինչ համեղ տորթ էիք պատրաստել իր համար:

Եվ իհարկե, պետք չէ մոռանալ, որ փոքրիկի ստամոքսը շատ նուրբ է և տորթի բաղադրամասերը պետք է թեթև լինեն նրա մարսողության համար, առանց ծանր կրեմի և որքան որ դա հնարավոր է, օգտակար առողջության համար:

Ամենից ավելի լավ երեխաների կողմից ընդունվում են հեքիաթային սյուժեներով տորթերը, հատկապես երբ նրանց հետ կարելի է խաղալ կամ էլ փոքրիկ «ներկայացում բեմադրել» նրանց հետ:

մանկական տորթեր

Այդ պատճառով մանկական տորթեր կարելի է պատրաստել տարբեր կենդանիների, տնակների տեսքով: Օրինակ թխվածքաբլիթներից կարող եք արջուկ պատրաստել ու վրան էլ գլազուրով նկարել: Տարբեր գույների գլազուրների օգնությամբ կարող եք նաև ամառային ու ձմեռային հետաքրքիր բնանկարներ պատկերել տորթի վրա: Ամենակարևորը երևակայությունն է և Ձեր փոքրիկին ուրախացնելու մեծ ցանկությունը: այդ դեպքում ամեն ինչ էլ կստացվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????