Ամանորի հրաշքն առանց տոնածառ չի գա: Տոնածառ հարկավոր է բոլորին՝ անգամ անտառում ապրող փոքրիկ ու բարի  կենդանիներին: Սերգեյ Կոզլովի այս բարի հեքիաթը պատմում է ենց նրանց ջանքերի ու տոնածառի փնտրտուքների մասին: Հեքիաթը դուք կարող եք լսել հայերեն տարբերակով՝ հրաշալի հնչյունային և ձայնային ձևավորմամբ: Աուդիոհեքիաթը իր գրավիչ ձայնային էֆեկտների շնորհիվ կտեղափոխի ձեզ տոնական ու հեքիաթային աշխարհ:

Բեմադրության հեղինակը, հնչյունային ռեժիսորն ու երաժշտական ձևավորողը Վահան Նահապետհանն է՝ Armenian Audiobooks and Audio-Lessons նախագծի հիմնադիրը: Նախագծի Ֆեյսբուքյան էջին կարող եք հետևել այս հղումով:

Դերերում`

Ժիրայր դադասյան
Տաթև Ղազարյան
Նաիրա Շահիրյան
Սամվել Ղազարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

4 + 7 =