«ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ- 2011»

Ահա և կայացավ Մանկական Նոր Ալիք 2011-ը: Օգոստոսի 20-22-ը «Արտեկ» ճամբարում հավաքվել էին մի խումբ տաղանդավոր երեխաներ 11 երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Գերմանիայից, Ղազախստանից, Չեխիայից, Շվեդիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Իտալիայից և, իհարկե,  Հայաստանից:

Իսկ Հայաստանն այս տարի ներկայացնում էր մեր հմայիչ Լիդուշիկը՝ իր շատ կենսուրախ «Պարը» երգով: Երգի երաժշտության համահեղինակներն են Արմեն Գեւորգյանն ու Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Վերջերս այս երգը նաև իր տեսահոլովակն ունեցավ, որտեղ Լիդուշը հանդես է գալիս փոքրիկ գնչուհու դերում:

Մանկական Նոր ալիք Լիդուշիկ

Իսկ Նոր Ալիքի բեմում նա կատարեց ոչ միայն այս երգը, այլև Հաննա Մոնտանայի երգացանկից “Who Said” երգը: Ժյուրին և հանդիսատեսը շատ բարձր գնահատեցին նրա ելույթները և Լիդուշը ստացավ հնարավորություն մեկնելու Իտալիա և մասնակցելու հանրահայտ “Una canzone” հեռուստատեսային մրցույթին: Եվ Լիդուշիկը շատ ուրախ է, որ ևս մեկ անգամ պետք է ներկայացնի Հայաաստանը ողջ աշխարհին:

Ահա այն ուրախ երգը, որ ներկայացրեց մեր Լիդուշիկը «Մանկական Նոր Ալիք» մրցույթին:

Ի դեպ, մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն Լիդուշիկի համար, այլև Ուկրաինան ներկայացնող հայազգի Անդրանիկ Ալեքսանյանի, չէ՞ որ հենց նա հաղթանակ տարավ Մանկական Նոր ալիք-2011 մրցույթում: Անդրանիկն այնպես հրաշալի ելույթ ունեցավ, որ հանդիսատեսն ու ժյուրին նրան հոտնկայս էին ծափահարում ու «բրավո» բացականչում: Անդրանիկին ժյուրին հանձնեց գլխավոր մրցանակը՝ Բյուրեղյա Ալիքը, և հրավիրեց ուղևորության դեպի Յուրմալա:

Անդրանիկն արդեն բազմաթիվ ելույթներ ու հաղթանակներ է ունեցել միջազգային բեմերում և ասում է, որ իր համար շատ կարևոր էր նաև այս հաղթանակը: Իսկ հիմա նա սպասում է իր ծնողների նվերին: ««Սլավյանսկի բազար» մրցույթում հաղթելուց հետո, օրինակ, նրանք ինձ շնիկ նվիրեցին»,-ասում է նա: Եվ չնայած Անդրանիկը աճի խնդիր ունի, համոզված է, որ կբուժվի և կշարունակի իր այդքան խոստումնալից ճանապարհը երգարվեստում:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի