facebook

HAND MADE. ԽԱՂԱԼԻՔՆԵՐ


խաղալիքներ

Խաղալիքներ բոլորն են սիրում, և երեխաները, և մեծերը: Եվ խաղալիքները նրանց բոլորին էլ բաժին են հասնում, չէ՞ որ աշխարհում այնքան շատ ու այնքան զարմանալի խաղալիքներ կան: Ամեն օր մի նոր զարմանալի խաղալիք է լույս աշխարհ գալիս ու փնտրում իր տիրոջը: Եվ երբեմն գտնում է հենց այն միակին ու նրանք լավագույն ընկերներ են դառնում: Քո անկրկնելի խաղալիքին դու կարող ես անգամ քո ձեռքերով պատրաստել: Այդ դեպքում նա կդառնա ամենահարազատ ու արտասովոր խաղալիքը ողջ աշխարհում և կլինի միմիայն քոնը:

Այն խաղալիքները, որոնք պատրաստվում են մեր ձեռքերով, կոչվում են hand made խաղալիքներ: Նրանց կարելի է պատրաստել ամենատարբեր նյութերից: Օրինակ՝ կարելի է hand made խաղալիք պատրաստել գործվածքներից: Իհարկե, այստեղ մեզ հարկավոր կլինի մեծահասակների օգնությունը: Միասին հորինեք ձեր հերոսին, նկարեք նրան թղթի վրա և մարմնի բոլոր մասերը գործեք առանձին-առանձին՝ շյուղերի կամ հելունի օգնությամբ: Հետո լցրեք դրանք բամբակով ու ամրացրեք իրար: Դե իսկ վերջում էլ նկարեք դեմքի մասերն ու հագուստ կարեք խաղալիքի համար: Հուսով ենք՝ այս hand made  խաղալիքները կօգնեն քեզ և նոր ու հետաքրքիր մտքեր կհուշեն: Իսկ այս էջում կարող ես պատրաստել hand made խաղալիք մեր օգնությամբ:

Toys 1 Toys 2 Toys 3 Toys 4 Toys 5 Toys 6 Toys 7 Toys 8 Toys 9

Մեկնաբանություններ

HAND MADE. ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

log in

reset password

Back to
log in