HAND MADE. ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

hand made ՏիկնիկԽաղալիքներ բոլորն են սիրում, և երեխաները, և մեծերը: Եվ խաղալիքները նրանց բոլորին էլ բաժին են հասնում, չէ՞ որ աշխարհում այնքան շատ ու այնքան զարմանալի խաղալիքներ կան: Ամեն օր մի նոր զարմանալի խաղալիք է լույս աշխարհ գալիս ու փնտրում իր տիրոջը: Եվ երբեմն գտնում է հենց այն միակին ու նրանք լավագույն ընկերներ են դառնում: Քո անկրկնելի խաղալիքին դու կարող ես անգամ քո ձեռքերով պատրաստել: Այդ դեպքում նա կդառնա ամենահարազատ ու արտասովոր խաղալիքը ողջ աշխարհում և կլինի միմիայն քոնը:

Այն խաղալիքները, որոնք պատրաստվում են մեր ձեռքերով, կոչվում են hand made խաղալիքներ: Նրանց կարելի է պատրաստել ամենատարբեր նյութերից: Օրինակ՝ կարելի է hand made խաղալիք պատրաստել գործվածքներից: Իհարկե, այստեղ մեզ հարկավոր կլինի մեծահասակների օգնությունը: Միասին հորինեք ձեր հերոսին, նկարեք նրան թղթի վրա և մարմնի բոլոր մասերը գործեք առանձին-առանձին՝ շյուղերի կամ հելունի օգնությամբ: Հետո լցրեք դրանք բամբակով ու ամրացրեք իրար: Դե իսկ վերջում էլ նկարեք դեմքի մասերն ու հագուստ կարեք խաղալիքի համար: Հուսով ենք՝ այս hand made  խաղալիքները կօգնեն քեզ և նոր ու հետաքրքիր մտքեր կհուշեն: Իսկ այս էջում կարող ես պատրաստել hand made խաղալիք մեր օգնությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????