Եղջերու

Եթե որոշել ես քեզ համար պատրաստել hand made խաղալիք, սակայն շյուղերով կամ հելունով հյուսել դեռ չգիտես, ուրեմն կարող ես պատրաստել խաղալիքն այլ նյութերից: Առաջարկում եմ միասին պատրաստել մի փոքրիկ hand made եղջերու: Մեր ցուցումները քեզ կօգնեն այս ոչ այնքան հեշտ, բայց շատ հետաքրքիր աշխատանքում: Պատրա՞ստ ս. դե ուրեմն սկսենք:

  • Աշխատանքի համար մեզ հարկավոր է.
  • Բաց շագանակագույն ֆետրե կտոր 38 x 75 սմ.
  • Մուգ շագանակագույն, սրճագույն ֆետրե կտոր 30 x 20 սմ
  • Սպիտակ ֆետրե կտոր 25 x 35 սմ
  • Կարմիր ֆետրե 8 x 4 սմ
  • Բամբակ
  • Մի փոքրիկ թավշե կտոր
  • Վանդակավոր կտոր վզկապի համար
  • Սոսինձ
  • Թելեր՝  սպիտակ, կարմիր և շագանակագույն
  • Մկրատ

Քայլ 1: Բաց շագանակագույն կտորից կտրտում ենք ահա այսպիսի կտորներ:

Քայլ 2: Ապա կարում ենք մարմնի համապատասխան մասերի երկու կողմերը:
Քայլ 3: Տոտիկներին ամրացնում ենք սմբակները:
Քայլ 4: Տոտիկների մեջ բամբակ ենք լցնում:

Եղջերու

Քայլ 5: Կարում ենք ծայրերը:
Քայլ 6: Կարում ենք եղջյուրները:
Քայլ 7: Ամրացնում ենք ականջները:
Քայլ 8: Պատրաստում ենք եղջերուի քիթը:

Եղջերու

Քայլ 9: Ամրացնում ենք մարմնի մասերը:
Քայլ 10: Նկարում ենք եղջերուի դեմքը:
Քայլ 11: Ահա այսպիսի տեսք կունենա մեր եղջերուն ամենավերջում:
Եղջերու
Եղջերու