Ձյան սպիտակ վերմակի  տակ
Հողը տաք է այնքան  տաք
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
Ինչպես  շունչը  իմ մանկան
Քնի  մեջ առավոտյան:

Քնի մեջ առավոտյան
Կա մի  պահ հավերժության
Փոքրիկիս իր երազում
Հրեշտակներ են այցելում:

Նա ժպտում է քնի մեջ
Երբ երազն է օրորվում
Բայց երազը ունի  վերջ
Երբ որ օրն է արթնանում:

Երբ որ օրն է արթնանում
Իր հետ  ուր է մեզ տանում
Թե երազ է դա մի  նոր
Որ տեսնում ենք ամեն  օր:

Պղտոր գետը հոգսերի
Մեզ տանում է դեպի  վար
Տուր ինձ ձեռքդ բարեկամ
Մենք պետք է օգնենք իրար:

Մութ է մութ է մեր ճամփան
Չի երևում ոչ մի  բան
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու |սատանան:

Քեզ դեռ շատ կտրորեն
Կծաղրեն ու կգնան
Հետո կամ կփոշմանեն
Կամ ուժեղ կհռհռան:

Բայց որքան էլ տրորեն,
Տրորեն ու հռհռան,
Չես դառնա դու սրիկա
Մանկության Փոքրիկ իշխան:

Հրաշքները չեն մեռնում
Նրանք կան ու կմնան
Թե հավատ կա քո սրտում
Եվ կա սերը անձնական:

Հրաշքները կմնան,
Քանզի  կա Փոքրիկ իշխան,
Որ սիրում է տիեզերքն
Ու աշխարհը այս դաժան:

Մի լքիր ինձ հետ մնա,
Մանկության Փոքրիկ իշխան,
Միասին պիտի անցնենք
Ճանապարհը փորձության:

Մութ է մութ է մեր ճամփան,
Չի երևում ոչ մի  բան,
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու  սատանան

3 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

1 + 6 =