ՕՃԱՌԵ ՊՂՊՋԱԿՆԵՐ

պղպջակներ

Օճառե պղպջակներ պատրաստելուց ավելի ուրախ բան չկա: Միայն թե երբեմն մեծահասակները, չգիտես ինչու, արգելում են մեզ դրանով զբաղվել: Մի՞թե նրանք չեն հասկանում, թե որքան հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է առաջանում պղպջակը, մեծանում, մեծանում ու թռչում-գնում, իսկ հետո էլ հետևել, թե երբ է պայթելու ու անհետանալու այնպես, ասես երբեք չէր էլ եղել:

Բայց ոչինչ, եթե թույլ չեն տալիս, մենք էլ ուրախանալու այլ տարբերակ կգտնենք: Այս խաղի մեջ ոչ միայն օճառե, այլև գունավոր պղպջակներ են, ու հարկավոր է միագույն պղպջակներին օգնել միանալ իրար: Միայն այդ դեպքում նրանք կպայթեն ու քեզ միավորներ կտան: Այս խաղն անգամ մեծահասակներին դուր կգա, չէ՞ որ օճառաջուրը այսպես տան հատակին չի թափվում:

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի