facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐԱԽ ՊՈՒՖԻԿՆԵՐ


Նկատե՞լ եք, թե որտեղ են խաղում երեխաները: Ճիշտ է, հատակի վրա: Բայց եթե մանկական կահույքը ճիշտ ընտրված լինի ու հետաքրքիր և գրավիչ լինի երեխաների համար, ապա նրանք մեծ հաճույքով կվերանայեն իրենց ընտրությունը: Մանկական փափուկ բազկաթոռներ ու պուֆիկներ ձեռք բերելու դեպքում դուք անսահման ուրախություն կպարգևեք ձեր փոքրիկին:

puf 2 Պուֆիկները հետաքրքիր տեսք են հաղորդում նաև մանկական սենյակներին, հատկապես եթե ունենում են հետաքրքիր ձևավորում: Չզարմանաք, եթե հանդիպեք գնդակի, փազլի, մրգերի ու տարբեր  կենդանիների տեսքով պուֆիկների:Puf 1Այս կահույքի հարմարությունն անգերազանցելի է, նրանք անվտանգ են, չունեն սուր և կոշտ ծայրեր, չեն վնասում երեխային: Պուֆիկների վրա կարելի է թռչկոտել, «թավալ տալ» ու հազար ու մի խաղեր խաղալ: Այս մանկական կահույքը չափազանց հեշտ է տեղափոխել, անգամ բնության գիրկ կամ ամառանոց տանել:

puf 4

Պուֆիկների գլխին ինչ «օյին» ասես կարող եք խաղալ, նա ամեն ինչ կհանդուրժի: Որպես կանոն պուֆիկները պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից և նաև հեշտ են լվացվում: Այնպես որ, մնում է երեխայի հետ ընտրել համապատասխան դիզայն ու հարստացնել մանկական սենյակը նաև այս ուրախ կահույքով:

puf 3

puf 5

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐԱԽ ՊՈՒՖԻԿՆԵՐ