ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ - «ԱԳԱՀԻ ՎԵՐՋԸ»

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ Ձմռան գիշեր մեր գայլ քեռին Ականջ արեց սոված փորին Ու իր վախը սրտում պահած Եկավ մի գյուղ մտավ կամաց։ Քարերի տակ, ծառի ետև Թաքնվելով [more]

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒԲԻԿ-ԿՈՒԲԻԿ

Ռուբիկ-կուբիկԵս իրոք հույս ունեի, որ  այս խաղալիքը մեր հարևան Ռուբիկ ձյաձյան էր պատրաստել, ու տանջվում էի, շուռումուռ տալիս … Հետո մի քիչ էլ մեծացա ու իմացա, որ Ռուբիկը կարող է ոչ միայն անուն լինել, այլև ազգանուն, այն էլ հունգարացու ազգանուն….

Էռնո Ռուբիկը  Բուդապեշտ քաղաքի Կիրառական արվեստների ակադեմիայի դասախոս էր  և իր ուսանողներին մի օր հերթական առաջադրանքը տվեց՝ ահա այսպիսի գլուխկոտրուկի տեսքով:

Ռուբիկի կուբիկն անմիջապես բոլորին դուր եկավ: Խաղալիքը սկսեցին արտադրել և փոքր ծավալով այն վաճառքի հանվեց:  Եվ շատ շուտով այս խաղալիքը հայտնվեց բոլորի՝ դպրոցականների, տնային տնտեսուհիների, թոշակառուների ու պրոֆեսորների ձեռքին, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ փորձում էր լուծել այս գլուխկոտրուկը: Այն սկսեց համարվել Նոր տարվա և ծննդյան տոների ամենալավ նվերը: Ռուբիկ-կուբիկով նաև կաշառք էին տալիս բարձրաստիճան պաշտոնյաներին, իհարկե, միայն լիցենզավորված կուբիկներով :) Իսկ որոշ երկրների ռեստորաններում էլ մենյուի հետ նաև Ռուբիկ-կուբիկ էին բերում :)

Ռուբիկ-կուբիկԲոլորն էին փորձում գտնել խաղալիքի գաղտնիքը, իհարկե դա ոչ բոլորին էր հաջողվում, սկզբում տխրում էին, հետո հուսահատվում, իսկ երբեմն էլ այնպես էին բարկանում, որ ուզում էին փշուր-փշուր անել խաղալիքը: Հենց նրանց համար էլ սկսեցին վաճառվել փոքրիկ պլաստմասսե սղոցիկներ, որոնցով կարելի էր պատժել և մասնատել այդ «անհասկանալի» խաղալիքն ու դրանցից մեկ այլ բան պատրաստել:

 Ռուբիկ-կուբիկը հավաքելու փորձ արեցին նաև շիմպանզե կապիկները, բայց այդպես էլ չկարողացան, նրանցից մեկը հուսահատված նույնիսկ փորձեց ուտել այն, երկրորդը կոտրեց, իսկ մյուսն էլ վանդակից դուրս նետեց այն: Ի դեպ ինքը՝ Էռնո Ռուբիկն էլ, երբ ստեղծում էր գլուխկոտրուկը, դեռ չգիտեր, թե ինչպես է այն հավաքելու, և միայն մեկ ամիս հետո կարողացավ գտնել գաղտնիքը:

Բայց շատ ու շատ մարդիկ ոչ միայն հեշտությամբ կարողանում են լուծել այս գլուխկոտրուկը, այլև Ռուբիկ-կուբիկի արագ հավաքման մրցույթներ են կազմակերպում: Գլուխկոտրուկն ամենից արագ կարողացել են լուծել բոլորովին վերջերս, ընդամենը 7 վայրկյանում: Անցկացվում են նաև Ռուբիկ-կուբիկը մեկ ձեռքով, ոտքերով և անգամ փակ աչքերով հավաքելու մրցույթներ:

Իսկ ինչ վերաբերում է հունգարացի Ռուբիկ ձյաձյային, ապա նա շատ հանգիստ ապրում է իր ընտանիքի հետ Բուդապեշտի մերձակայքում, հիմնադրել է Ռուբիկ-կուբիկի անվան ֆոնդ, որի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականներին ու նորարարներին, չէ՞ որ 40 տարի առաջ այս խորանարդիկն իրեն օգնեց դառնալ Արևելյան Եվրոպայի ամենաառաջին միլիոնատերը…

Անահիտ Ալեքսանյան

1 մոծաբանություն ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒԲԻԿ-ԿՈՒԲԻԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????