ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ


Փոքրիկ Իշխան

«Փոքրիկ Իշխանի» պատմություն չափազանց գեղեցիկ է: Կարդում ես հեքիաթն ու անմիջապես հայտնվում այդ աշխարհում: Փոքրիկ Իշխանի աշխարհը բոլորն են սիրում, դրա համար էլ շատ ռեժիսորներ ու մուլտիպլիկատորներ են փորձել այդ աշխարհը պատկերել էկրաններին, մուլտֆիլմեր ու ֆիլմեր են նկարահանել, նրանք իսկապես շատ լավն են, բայց հեքիաթն այնքան արտասովոր ու կախարդական է, որ ինձ թվում է՝ այն շատ ավելի լավն է, քան մուլտֆիլմերը:

Հեքիաթը բարության և շատ ազնիվ ընկերության մասին է, իսկ դրանք ներկայացնելը չափազանց դժվար է: Այդ ամենը պետք է զգալ՝ գիրքը կարդալով:

Բայց քանի որ ես էլ քեզ նման մուլտֆիլմեր դիտել շատ եմ սիրում, արի նայենք այդ մուլտֆիլմերից մեկը, այն հաստատ շատ լավն է: Եվ այսպես, ֆրանսիական մուլտֆիլմ՝ Փոքրիկ Իշխանը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։