facebook

ԽԵԼՈՔ ԾԵՐՈՒՆԻՆ


Խելոք ծերունին

Մի տարեց մարդ իմացավ, որ ռաջան շատ է սիրում խոսել խելոք մարդկանց հետ, և գնաց ռաջայի պալատը՝ նրա հետ խոսելու: Սակայն մարդն աղքատ էր: Ռաջան նայեց ցնցոտիներին ու հրաժարվեց խոսել նրա հետ:

Այդ ժամանակ ծերունին դիմեց ընկերներին, նրանցից փոխ վերցրեց նոր հագուստներ, հագավ դրանք ու առավոտյան ներկայացավ ռաջային:

Ռաջան խնդրեց ծերունուն իր հետ ճաշել: Սակայն ծերունին ոչ թե ուտում էր, այլ ուտելիքը դնում էր հագուստի գրպանները:

Ռաջան հարցրեց:

-Ինչո՞ւ ես ուտելիքը գրպանդ դնում:

Ծերունին պատասխանեց.

-Որովհետև ուտելիքը ոչ թե ինձ համար է, այլ իմ հագուստի:

Մեկնաբանություններ

ԽԵԼՈՔ ԾԵՐՈՒՆԻՆ