ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ - ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ: Մի [more]

ԼԻՏՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Մանկական ԵրատեսիլԱյս տարի Մանկական Եվրատեսիլ 2011-ում Լիտվան կներկայացնի տասնամյա Պաուլինա Սկրաբիտեն: Փոքրիկը ծնվել է Պալանգա լիտվական քաղաքում, երգել սկսել է 5 տարեկանից, հիմա էլ հաճախում է վոկալի դասընթացների:

Պաուլինան ասում է, որ սիրում է երգել ամենուրեք` լոգարանում, ննջասենյակում, մեքենայի մեջ… և դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Պաուլինայի ամբողջ ընտանիքն է երգում, իսկ պապիկը նաև նվագում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներով:

Պաուլինան երկու անգամ մասնակցել է «Տալենտոս Ռինգաս»  լիտվիական հեռուստաշոուին և անցել եզրափակիչ փուլ: 2010թ.-ին ներկայացել է  «Բալտիկ Տրանզիտ» մրցույթին «Strazdas» և «Song for the father» երգերով, դե իսկ «Կաունաս Տալանտ 2010» մրցույթում էլ զբաղեցրել է առաջին տեղը:

Պաուլինան միշտ հետևել է Մանկական Եվրատեսիլին ու մի օր էլ ցանություն է հայտնել մասնակցել  մրցույթին: Ստանալով մայրիկի համաձայնությունը, նա գրում է մի երգ և այն  ցույց տալիս իր ուսուցչին: Երգի պրոֆեսիոնալ գործիքավորումն անում է պրոդյուսեր Մինդաուգաս Լապինսկիսը:

Մանկական Եվրատեսիլի բեմում Պաուլինայի հետ միասին կլինեն «UPS» խմբի մենակատարներ` Վիկտորիան, Էվելինան և Տիմասը, ինչպես նաև դաշնակահար Արտուրաս Դաունիսը: Պաուլինան շատ հաջողություններ է ունեցել և ըստ նրա` հաջողության հասնելու բաղադրատոմսը հետևյալն է. «Բեմահարթակ դուրս գալուց առաջ պետք է մտածել միայն սեփական երգի մասին»:

                                                                 Տիգրանուհի Թասլակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????