facebook

ԵՐԳ – ԻՄ ՕՐԸ


Երգում է Անգելինան

«Ես քո տարիքում
Շատ եմ սովորել կյանքում», –
Միշտ լսում ենք մենք մեծերից:
«Քո դասերը միշտ
Կարևոր են ամենից»,-
Ախ, հոգնել եմ այս խոսքերից:
Ճիշտ է, միշտ էլ
Պետք է սովորել, բայց…

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու ուրախ պարեր,
Ոնց ես հասցնեմ
Դեռ դպրոցի դասեր:

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու համակարգիչ,
Հասկացիր, ներիր ինձ,
Լավ իմ ուսուցիչ:

Հեռախոսը իմ
Անհամբեր սպասող զանգին
Երբ են կանչելու
Խաղալու
Պար, հետո նկար, լող
Հետո երգից մի տող.
Միշտ զբաղված եմ այս գործերով:

Ճիշտ է, միշտ էլ
Պետք է սովորել, բայց…

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու ուրախ պարեր,
Ոնց ես հասցնեմ
Դեռ դպրոցի դասեր:

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու համակարգիչ,
Հասկացիր, ներիր ինձ,
Լավ իմ ուսուցիչ:
Ճիշտ է, միշտ էլ
Պետք է սովորել, բայց…

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու ուրախ պարեր,
Ոնց ես հասցնեմ
Դեռ դպրոցի դասեր:

Ընկերներ, խաղեր, երգեր
Ու համակարգիչ,
Հասկացիր, ներիր ինձ,
Լավ իմ ուսուցիչ:

Մեկնաբանություններ

ԵՐԳ – ԻՄ ՕՐԸ