Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ


Ուսուցչի տոն

Մոտենում է Ուսուցչի տոնը ու հարկավոր է մեր ուսուցիչներին ժպիտների մի մեծ հավաքածու նվիրել: Այդ օրը նրանք անպայման պետք է ժպտան և ուրախ լինեն ձեր կողքին:

Երբ Ուսուցչի տոնին մենք նրանց համար անակնկալներ ենք պատրաստում, մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց պատասխանատու աշխատանքի համար: Այդ անակնկալը պետք է լինի այնքան յուրօրինակ, որ միշտ հիշեցնի սիրելի ուսուցչին իր սիրելի աշակերտի կամ էլ դասարանի մասին:

Իսկ ամենաանկրկնելի նվերը սեփական ձեռքերով պատրաստված նվերն է: Մի  փոքրիկ քննարկում կազմակերպեք դասարանում և փորձեք վերհիշել, թե ինչ նախասիրություններ ու բնավորություն ունի ձեր ուսուցիչը: Ապա որոշեք, թե ինչ կարող եք պատրաստել դուք ինքներդ: Ինքնատիպ նվեր կլինի ուսուցչի համար սեփական ձեռքերով պատրաստված գիրքը, որտեղ դուք կգրեք ձեր ցանկություններն ու մաղթանքները: Եվ չմոռանաք անկեղծության մասին. այն անպայման կգնահատվի:

Կարող եք պատրաստել նաև մի մեծ պատի թերթ ու վրան փակցնել ձեր դասարանական ուրախ նկարները՝ չմոռանալով բարեմաղթանքների մասին: Ինքնուրույն կարող եք պատրաստել նաև շնորհավորական բացիկ, նկարել մի զվարճալի նկար կամ էլ երգ ձոնել ուսուցչին :

Ամենակարևորն այն է, որ լինեք նախաձեռնող, ինքնատիպ ու անեք ամեն ինչ ձեր ուսուցչի համար շա՜տ մեծ սիրով: Այդ դեպքում ոչ մի թանկարժեք նվեր չի կարող փոխարինել այն, ինչ կնվիրեք նրան ինքներդ:

 

Մեկնաբանություններ

Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ

log in

reset password

Back to
log in