«ՄՈՆՍՏՐԵԼԼՈ». ՄՈՒԼՏՖԻԼՄ ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դուք վախենո՞ւմ եք մթությունից: Ես էլ էի վախենում: Վախենում էի, մինչև այս մուլտֆիլմը չդիտեցի: Հիշեք, ինչ էլ պատկերացնեք մթության մեջ, պահարան միջից ինչ արարած էլ դուրս գա, այն ձեզ ոչինչ չի կարողանա անել, չէ՞ որ դա ձեր սենյակն է, տան տիրոջ իրավունքով դուք կարող եք ընդունել նրան կամ չընդունել և մթության դեմ ունեք մի հզոր զենք, որ կոչվում է «լույս»:

Մեկ անգամ «արժանի ընդունելություն» ստանալուց հետո նրանք Ձեզ այլևս երբեք չեն անհանգստացնի:  Հետաքրքիր մուլտֆիլմ Էլիս անունով քաջ աղջկա մասին, որը, կարծում ենք, կօգնի Ձեզ հաղթահարել վախը մթությունից: Իսկ ավելի փոքրիկներին էլ կօգնի ահա այս հեքիաթը Մթնաշխարհի մասին:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

  1. Հերմինե

    Վա՜խ, երանի ես էլ փոքրիկ երեխա լինեի ու սա կարդայի այն ժամանակ, երբ վախենում էի մթությունից: Ես ուրիշ կերպ եմ հաղթահարել վախս, դաժան կերպով: Կանգնում էի սենյակի մջտեղում, լույսն անջատում էի ու սպասում, որ տեսնեի, թե ինչ կլինի, երկար սպասելուց հետո, ոչինչ չէր լինում ու սկսեցի այլևս չվախենալ: Բա փոքրիկներ ջան, երանի ձեզ,… :)))))) :*

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի