Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԼԱՏՎԻԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Մանկական ԵվրատեսիլՄանկական Եվրատեսիլ 2011-ում Լատվիան կներկայացնի Ամանդա Բաշմակովան: Ամանդան 14 տարեկան է, մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների, այդ թվում` «Նոր ալիք 2009», «Բալթիկ տրանզիտ 2010» և այլն: Այժմ նա սովորում է գիմնազիայի ութերորդ դասարանում, «Երիտասարդ տաղանդներ» ստուդիայում, ինչպես նաև երաժշտական դպրոցում, սովորում է դաշնամուր և կիթառ նվագել:

Նրա զարմուհին Լատվիայում և Իռլանդիայում մասնակցել է Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլին: Այդ հաջողությամբ ոգևորվելով՝ Ամանդայի պապիկը որոշել է, որ իր մյուս թոռնուհին նույնպես կարող է զբաղվել երգով և հաջողությունների հասնել:

Այժմ յուրաքանչյուր շաբաթ  իր ուսուցչի հետ պարապելու համար Ամանդան հայրենի քաղաքից մեկնում է Ռիգա և հանգստանում է միայն կիրակի օրերին: Բայց Ամանդան չի տրտնջում, ավելին, նա ասում է, որ պատրաստ է անցնել ամեն տեսակ դժվարությունների միջով Մանկական Եվրատեսիլում լավ ելույթի և հաղթանակի համար:

Տիգրանուհի Թասլակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????