facebook

ԶՎԱՐՃԱԼԻ IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


զվարճալի IQ թեստ

«Քիթս մեծ է»,  «շրթունքներս բարակ են»,  «նեղացկոտ եմ»,  «մազերս կարճ են»… Այս և նման շատ այլ արտահայտություններ միշտ ենք լսում և, մեր մեջ ասած, ես ու դու էլ պակաս փնթփնթանը չենք: Բայց արի ու տես, որ աշխարհում կա մի բան, որից ո’չ քո ընկերները, ո’չ էլ նույնիսկ ես ու դու երբեք չենք բողոքում: Խոսքս խելքի մասին է:

Հիմա մենք կփորձենք պատասխանել ընդամենը չորս հարցի: Բայց հարցին պատասխանելուց հետո միայն կկարդաս պատասխանը, լա՞վ:

1. Պատկերացրու, որ մասնակցում ես մրցավազքի և երկրորդ վազորդից առաջ ես ընկնում: Ո՞ր տեղն ես դու հիմա զբաղեցնում:

Եթե պատասխանեցիր առաջին, ապա միանշանակ սխալ ես: Դու առաջ ես ընկել երկրորդ վազորդից, հետևաբար զբաղեցրել ես նրա տեղը: Ճիշտ պատասխանն է` երկրորդ:

2. Իսկ հիմա պատկերացրու քեզ նույն մրցավազքում: Այս դեպքում առաջ ես ընկնում վերջին մասնակցից: Ո՞ր տեղն ես զբաղեցնում այս անգամ:

Եթե պատասխանեցիր նախավերջին, ապա նորից ստիպված եմ նշել, որ սխալ ես: Ինքդ մտածիր. ինչպե՞ս է հնարավոր առաջ ընկնել վերջին վազորդից: Եթե նրա հետևում դու ես, նշանակում է` նա վերջինը չէ: Պարզապես պետք է ասեիր, որ դա անհնար է:

3. Հիմա առանց հաշվիչ մեքենայի և թուղթ ու գրչի հաշվարկ ենք անում: Ունես 1000 դրամ, որին ավելացնում ես 40դ., կրկին 1000դ., ավելացնում ես նաև 30դ. և 1000դ., սրանց գումարում 20դ.,  1000դ., իսկ վերջում 10դ.: Ի՞նչ ստացվեց:

Ուզում ես ասե՞լ 5000դ. Ոչ, ոչ… Ճիշտ պատասխանն է 4100: Նորից փորձիր և վերջում հաշվիչ մեքենայով ստուգիր:

4. Իսկ հիմա ամենապարզ խնդիրը. Մերիի ծնողներն ունեն հինգ դուստր` Չաչա, Չեչե, Չոչո, Չիչի: Գուշակիր հինգերորդ դստեր անունը:

Չուչու՞:  Նրա անունը Մերի է: Մեկ անգամ էլ կարդա հարցը և համոզվիր:

Բայց այսքանից հետո էլ, մեկ է, մենք հաստատ չենք բողոքի մեր խելքից, այնպես, չէ՞… Իսկ գուցե փորձես նաև ևս մեկ IQ թեստ…

Քեզ հետ հավասար մտածեց` Անի Ավագյանը

Մեկնաբանություններ

ԶՎԱՐՃԱԼԻ IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

log in

reset password

Back to
log in