ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԵՎ ՀՈԳՍԵՐԻ ՕՐԸ


1972 թ.-ին ի ուրախություն Վինի Թուխի և բոլոր-բոլորի էկրաններ բարձրացավ երրորդ մուլտֆիլմը, որը կոչվեց «Վինի Թուխը և հոգսերի օրը»: Այս մասի հիմքում ընկած էին գրքի 4-րդ և 6-րդ գլուխները:

Մի պայծառ օր Վինի Թուխը բոլորովին պատահաբար իմանում է, որ հենց այդ օրը իշուկ Իա-Իայի ծննդյան օրն է: Որոշելով, որ հեչ լավ չէ ընկերոջը ծննդյան օրը նրան առանց նվերի թողնել, Վինին որոշում է Իա-Իային նվիրել մի կճուճ մեղր:  Միայն թե ճանապարհին այնքան է տարվում ուրախ շնորհավորանք հորինելով, որ բոլորովին աննկատ դատարկում է կճուճի պարունակությունը ուղիղ իր փորիկի մեջ: Բայց չէ՞ որ դատարկ կճուճն ավելի վատ նվեր չէ, քան մեղրով լցված կճուճը:

Դնչիկն էլ որոշում է Իա-Իային նվեր մատուցել փուչիկի տեսքով: Միայն թե շտապելիս ընկնում է, ու փուչիկն էլ պայթում է: Նրանցից բացի նաև Բուն է ցանկանում շնորհավորել իշուկին ու նվիրել նրան իր դռնից կախված զանգը, որի պոչիկը, պարզվում է, ոչ ավել ոչ պակաս հենց Իա-Իայի պոչն է…

Մեկնաբանություններ

ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԵՎ ՀՈԳՍԵՐԻ ՕՐԸ

log in

reset password

Back to
log in