ԵՐԳ – ՊԱՅԾԱՌ ԱՐԵԳԱԿ


Երգ «Պայծառ արեգակ»
Երգում է Ջուլին
Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

 

Ողջունել մենք ուզում ենք արևը
Կապուտակ, կապուտակ երկնքում:
Ողջունել մենք ուզում ենք գույները
Այս փոքրիկ, գույնզգույն նկարում:

Պայծառ արեգակը չենք կարող կիսել
Եվ ամբողջ աշխարհին բաժանել,
Բայց զրնգուն, պարզ հոգու քո բարությունը
Ուզում ես, կարող ես մարդկանց նվիրել: x2

Ողջունել մենք ուզում ենք աստղերը
Հեռավոր, հեռավոր երկնքում,
Ողջունել մենք ուզում ենք ձայները
Մեր ուրախ, լուսավոր երգերում:

Պայծառ արեգակը չենք կարող կիսել
Եվ ամբողջ աշխարհին բաժանել,
Բայց զրնգուն, պարզ հոգու քո բարությունը
Ուզում ես, կարող ես մարդկանց նվիրել: x2

Եվ երգում ենք ուրախ մեր երգերը,
Որ պատմում են, թե ինչպես ենք մենք ապրում,
Եվ մեզ հետ են մեր լավ ընկերները,
Միասին ենք մենք քայլում այս աշխարհում:

Մեկնաբանություններ

ԵՐԳ – ՊԱՅԾԱՌ ԱՐԵԳԱԿ

log in

reset password

Back to
log in