facebook

ԵԹԵ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ…


Եթե պատկերացնենք

Եթե պատկերացնենք աշխարհը մի թափարակ գաթայի տեսքով, ապա այդ գաթայի մեծ մասը կլինեն ծովերն ու օվկիանոսները, և միայն մի փոքր կտոր կմնա ցամաքի համար: Իսկ առյուծի բաժինը կկազմեն անապատները, արևադարձային անտառները, սարերը, սառցադաշտերն ու տափաստանները: Այդ փոքրիկ կտորի միայն մի մասն է, որտեղ մարդիկ կարող են ապրել ու զբաղվել հողագործությամբ:

Եթե աշխարհը պատկերացնենք մի փոքրիկ գյուղակի տեսքով, որտեղ ապրում է 100 բնակիչ, ապա կպարզվի, որ այնտեղ ապրում են.

57 ասիացի, 21 եվրոպացի, 14 ամերիկացի, 8 աֆրիկացի.

52-ը նրանցից կին կլինեն, 48-ը՝ տղամարդ.

70-ը կլինեն ոչ սպիտակամորթ, 30-ը՝ սպիտակամորթ.

80-ը կունենա ապրելու համար ոչ բավարար պայմաններ.

70-ը գրաճանաչ չեն լինի, 50-ը երբեք կուշտ չեն լինի.

1-ը կմահանա, 2-ը կծնվեն.

6 մարդ կտնօրինեն ողջ հարստության 59%-ին և նրանք 6-ն էլ կլինեն ԱՄՆ-ից.

Եթե դու այսօր արթնացել ես առողջ, դու երջանիկ ես քան այն մեկ միլիոն մարդիկ, ովքեր չեն ապրի մինչև հաջորդ շաբաթ:

Եթե դու երբեք չես տեսել պատերազմ, չես ապրել բանտային միայնության մեջ, չես տեսել սով ու տանջանքեր, ապա երջանիկ ես, քան այս աշխարհում ապրող 500 միլիոն մարդիկ:

Եթե դու կարող ես գնալ եկեղեցի առանց վախի և բանտարկության վտանգի, ապա երջանիկ ես աշխարհի 3 միլիարդ մարդկանցից:

Եթե քո սառնարանում ուտելու բան կա, եթե դու հագնված ես և ունես տանիք քո գլխավերևում և անկողին, դու ավելի հարուստ ես, քան ողջ աշխարհի բնակչության 75%-ը:

Եթե դու բանկային հաշիվ ունես և գումար դրամապանակում, դու պատկանում ես աշխարհի բնակչության ապահովված 8%-ին:

Եթե դու կարդացիր այս ամենը, դու չես պատկանում այն  2 միլիարդ մարդկանց թվին, ովքեր կարդալ չգիտեն…

Մեկնաբանություններ

ԵԹԵ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ…