WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

Իսկ դուք հիշում եթ նրանց - Լյոլիկն ու Բոլիկը

WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

ԻՍԿ ԴՈՒՔ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ – ԼՅՈԼԻԿՆ ՈՒ ԲՈԼԻԿԸ

Լյոլիկն ու բոլիկը

Այս տղաներին դուք գուցե և չճանաչեք, բաց եթե ասեք ձեր հայրիկներին ու մայրիկներին, տատիկներին ու պապիկներին, նրանք միանգամից ուրախ կբացականչեն. «Իհարկե, Լյոլիկն ու Բոլիկը…»: Նրանց համար սա ամենահարազատ ու սիրելի մուլտերից մեկն է եղել, իսկ այս փոքրիկ տղաներն էլ այնքան էին դուր գալիս նրանց, որ իրենց ծանոթ փոքրիկ երեխաներին, ովքեր միշտ միասին էին կամ էլ իրար շատ նման, կոչում էին նրանց անունով՝ Լյոլիկ և Բոլիկ:

lelik-i-bolik

Մուլտֆիլմը լեհական էր, և մուլտհերոսներն էլ խոսում էին լեհերեն: Մուլտն այդպես էլ չթարգմանվեց, սակայն դա ոչ ոքի չէր մտահոգում, երեխաները մեծ սիրով ընդունում էին լեհերեն խոսող տղաներին: Այդպես շատ երեխաներ են լեհերեն սովորել: Մուլտֆիլմի բոլոր մասերն էլ պատմում են երկու չարաճճի եղբայրների մասին:

Ի դեպ Լյոլիկի ու Բոլիկի համար նախատիպեր են եղել մուլտֆիլմի ռեժիսորի տղաները՝ Յան և Ռոման Նեգրեբեցկիները: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ խեղճ ռեժիսորի կյանքը որքա՜ն ուրախ է եղել:  Մուլտֆիլմն ունեցել է ավելի քան 150 սերիա և նրանք մեծ մասսայականություն են վայելում նաև այսօր, թե մեծահասակների, թե երեխաների մետ: Լյոլիկին ու Բոլիկին դիտել են ավելի քան 80 երկրներում:

lelik-i-bolik-4

Եվ ի ուրախություն մուլտի բոլոր երկրպագուների ասենք, որ մուլտի ռեժիսորի տղաներից մեկը՝ Ռոման Նեգրբեցկին, նա, ով Լյոլիկի նախատիպն է եղել, այսօր նկարահանում է  մուլտֆիլմի շարունակությունը՝ լիամետրաժ մուլտֆիլմի տեսքով, այն էլ ՝ 3D տարբերակով: Հին սերիաներում Լյոլիկն ու Բոլիկը որտեղ ասես որ չեն ճանապարհորդել՝ Ամերիկա, Ասիա, Եվրոպա, Աֆրիկա: Իսկ նոր լիամետրաժ մուլտֆիլմում նրանք ուղևորվելու են տիեզերք:

lelik-i-bolik-3

Տղաների կերպարները պահպանվելու են նույնությամբ: Ռոման Նեխրեբեցկին չի պատրաստվում դրանք փոփոխել: Նույն դեմքերը, նույն միմիկան, ամեն ինչ այնպես, ինչպես եղել էր 50 տարի առաջ:  Օրինակ, Լյոլիկը իր գլխին ունենալու է ուղիղ տասներկու մազիկ, ոչ ավել, ոչ պակաս, ճիշտ այնպես, ինչպես որ առաջ: Իսկ մինչև նոր մուլտֆիլմը պատրաստ կլինի, Լյոլիկին ու Բոլիկին իրենց հայրենիքում չեն մոռանում: Նրանց համար հայրենի Բելսկո-Բյալա քաղաքի թանգարանում առանձին սենյակ կա հատկացված, իսկ փողոցներից մեկում էլ այս տարի կանգնեցվել է տղաների արձանը գլոբուսի հետ, որտեղ նշված է Բելսկո-Բյալան:

lelik-i-bolik-2

Հին մուլտֆիլմը շատ բարի ու ճանաչողական էր, այդպիսին է լինելու նաև նոր մուլտֆիլմը՝ առանց բռնության ու կոպտության: Իսկ մինչև պատրաստ կլինի ու էկրաններ կբարձրանա Լյոլիկի ու Բոլիկի տիեզերական ուղևորությունը, ծանոթանանք նրանց հետ ամենասկզբից…

 Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԻՍԿ ԴՈՒՔ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ – ԼՅՈԼԻԿՆ ՈՒ ԲՈԼԻԿԸ

log in

reset password

Back to
log in