facebook

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱՐԴՈՒԿՆԵՐ


Աշնանային մարդուկ

Աշնանային ոսկեգույն փողոցներում այնքան շատ տերևներ, կաղիններ ու շագանակներ կան թափված: Եթե դրանք հավաքենք ու տանենք տուն, ապա կարող ենք դրանց օգնությամբ շատ հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: Առաջարկում եմ պատրաստել աշնանային մարդուկներ, համաձա՞յն ես: Դրա համար մեզ հարկավոր կլինեն մի քանի շագանակ, կաղին, լուցկու հատիկներ, պլաստիրին, մարկեր և փոքրիկ ժապավեն:

Նախ չափերով և ձևով  իրար համապատասխան կաղին, շագանակ ու կեղև ընտրիր:

Աշնանային մարդուկ

Ապա ասեղով կամ այլ սուր ծայրով անցքեր բաց արա կաղինի և շագանակի վրա ու լուցկու հատիկով միացրու իրար: Գլխարկը ամրացրու մարդուկի գլխին պլաստիրինի միջոցով:

Աշնանային մարդուկ

Կապիր ժապավենը մարդուկի վզին: Դե իսկ հիմա մարկերով նկարիր մարդուկի աչքերն ու բերանը:

Աշնանային մարդուկ

Ապա, ըստ պատկերված սխեմայի, պատրաստիր շնիկին: Ներրքևում պատկերված նկարը կօգնի քեզ:

Աշնանային մարդուկ

 Դե ինչ, անցիր գործի ու ստեղծիր քո աշնանային փոքրիկ ընկերներին…

Աշնանային մարդուկ Աշնանային մարդուկ

Մեկնաբանություններ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱՐԴՈՒԿՆԵՐ